Ռուսաստանցիների 2/3-ը ցանկանում է Պուտինին կրկին նախագահ տեսնել
Интерфакс-ը հայտնում է ,որ «Լևադա կենտրոնի» հարցման տվյալների համաձայն՝ Ռուսաստանի բնակիչների կեսից ավելին ՝66 տոկոսը ցանկանում է Վլադիմիր Պուտինին տեսնել ՌԴ նախագահի պաշտոնում 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:Ռուսաստանցիների 18 տոկոսը ցանկացել է նախագահի պաշտոնում տեսնել այլ մարդու: Հարցման մասնակիցների 16 տոկոսը դժվարացել է պատասխանել: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 42 տոկոսը, անկախ նրանից, թե ով է ընտրվելու երկրի նախագահի պաշտոնում, կցանկանար, որ պետության նոր ղեկավարը ներքին քաղաքականությունում վարեր նույն քաղաքականությունը, ինչ այժմ, իսկ հարցման մասնակիցների 34 տոկոսը կուզենար, որ նա վարեր ավելի խիստ քաղաքականություն, քան այժմ: Հարցման մասնակիցների 12 տոկոսը հանդես է եկել ավելի լիբերալ ներքին քաղաքականության օգտին, քան ներկայիս քաղաքականությունն է:
