Պետք է լինի բարոյական չափանիշ. Արցախի օմբուդսմենը՝ ադրբեջանցի սպանված երեխայի լուսանկարի հրապարակման մասին
Արցախի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է հուլիսի 4-ին հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացված կրակային խոցմանը, որը տեղակայված է եղել ադրբեջանական գյուղի մոտ և որի հետևանքով տուժել է նաև երեխա: Նա մասնավորապես գրել է. «Ապրիլյան պատերազմի առաջին ժամերին ադրբեջանական ԶՈւ չսադրված հրետակոծության հետևանքով սպանվեց հայ երեխա՝ Վաղինակը։ Անգամ պատերազմի ամենաթեժ պահին երեխայի մարմնի դաժան լուսանկարները չհրապարակվեցին։ Իսկ Ադրբեջանում այլ կերպ են վարվում։ Անգամ թվում է՝ այնտեղ մարդիկ կան, որ ուրախ են 2 տարեկան անմեղ բալիկի անշնչացած մարմնի կադրեր ունենալու համար։ Պետք է լինի բարոյական չափանիշ»։
