Պատերազմից 5 պակաս. Պուտինը դեռ արգելափակում է թուրք-ադրբեջանական հարձակումը

Հայաստանի կառավարությունը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման կազմակերպման տարբեր տարբերակներ և ձևաչափեր։ Այս մասին երեկ երեկոյան ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին հայկական լրատվամիջոցների հրապարակումները։

«Տարբեր ձևաչափերի հանդիպումների վերաբերյալ առաջարկները քննարկվում են։ Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի ժամկետների և ձևաչափերի մասին, մենք նախօրոք ողջամիտ ժամկետներում կտեղեկացնենք», - ՏԱՍՍ-ը մեջբերում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի խոսքերը, հավելելով՝ ավելի վաղ Արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Փաշինյանը պատրաստ է հանդիպել Ալիևի հետ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Ռուսաստանցի վերլուծաբանները շեշտում են՝ Մոսկվան հնարավորը կանի, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կայանա մինչև Բրյուսելում նախատեսված հանդիպումը։

Երեկ "Эхо Москвы" ռադիոկայանի եթերում ԱՊՀ հարցերով հայտնի փորձագետ Արկադի Դուբնովը մասնավորապես ասել է, թե եռակողմ հանդիպումը մինչև բրյուսելյան հանդիպումը կկայանա։ Պուտինին չի կարելի որևէ ձևով կորցնել միջնորդական նախաձեռնությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում, "Эхо Москвы"-ի եթերում, ըստ «Ազատության», հայտարարել է փորձագետը՝ հավելելով, թե Բրյուսելի միջնորդությունը կապված է ենթակառուցվածքներում եվրոպական հնարավոր ֆինանսավորման հետ։

Դուբնովն ընդգծում է, որ, մի կողմից, Հայաստանը Մոսկվային այլընտրանք այսօր չունի։ «Եկեք անկեղծ լինենք՝ ի՞նչ Եվրոպա, ի՞նչ պետք է անի Եվրոպան Հայաստանի համար Ադրբեջանի և Թուրքիայի դեմ հակամարտությունում», - ասում է փորձագետը՝ հավելելով, թե մյուս կողմից՝ Հայաստանում պետք է հստակ գիտակցեն, որ Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասում լրջորեն փոխվել է, և Ադրբեջանը այսօր Ռուսաստանի համար պակաս կարևոր չէ, ակնկալել, որ Մոսկվան կաջակցի Երևանին այնպես, ինչպես Անկարան է աջակցում Բաքվին, իհարկե, պետք չէ։

Ռուս փորձագետը նաև կարծիք է հայտնում, որ Մոսկվային շատ դժվար կլինի պայմանավորվել Բաքվի հետ Ղարաբաղում իր խաղաղապահների առաքելությունը երկարաձգելու համար, հատկապես եթե Բաքուն Մոսկվային մեղադրի հայամետ դիրքորոշման մեջ։Ռուսաստանցի փորձագետներից շատերն են, ի դեպ, ասում այն մասին, որ իր հարաբերությունները Բաքվի հետ Մոսկվան կառուցում է՝ ելնելով նրանից, որ Բաքուն պետք է չորս տարի հետո իր համաձայնությունը տա, որպեսզի ռուս խաղաղապահները մնան Ղարաբաղում։

Բրյուսելում կայանալիք հանդիպումը, անկախ նրանից, թե ինչ օրակարգով կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, արդյոք կգան՝ ինչ-որ պայմանավորվածության թե ոչ, այնքան էլ էական չէ: Փաստն այն է, որ Փաշինյանը տվել է համաձայնություններ, և հիմա դրա հիմքով՝ «մի բան էլ ավել», նրանից ակնկալում են ստորագրություն Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ:

Հայաստան-Ադրբեջան սահմանների ճշգրտման պահանջը՝ Ադրբեջանի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, պարզ է, որ դրված է Սյունիքի հարցի համար, «միջանցք» ստանալու համար Անկարան ու Բաքուն սպասում են Երևանի պատասխանին՝ արդեն Հայաստանի սահմանին, ըստ տարբեր տեղեկությունների, մի քանի հազարանոց զորքեր կուտակելով:

Պարզ է նաև, որ որոշումը՝ սկսել պատերազմ, թե ոչ՝ կհաջորդի Անկարա-Մոսկվա-Արևմուտք քննարկումների արդյունքում: Անկարան սպառնում է՝ Հայաստան զորքի ներխուժմամբ, և եթե նրան կանգնեցնեն՝ դա կարող են լինել Մոսկվան ու Արևմուտքը, որոնք էլ դրա համար ինչ-որ բան պետք է «վճարեն» Անկարային, եթե կարողանան նրան համոզել՝ նոր ռազմական գործողություններ չվերսկսել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6019 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am