Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է ազատել գերիներին
РИА Новости-ն հայտնում է,որ Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է ազատ արձակել իրենց մոտ գտնվող կալանավորներին: Այդ մասին Աստանայում հայտարարել է ընդդիմության պատվիրակության անդամը: «Մենք քաղաքացիական բանտ չունենք, հատուկ ծառայություններ չունենք: Սիրիական կառավարությունն ունի կալանավորներ, պետք է տարբերել գերիներին կալանավորներից: Չնայած դրան`մենք պատրաստ ենք ազատ արձակել գերիներին, որոնց մենք գերի ենք վերցրել մարտական գործողությունների ժամանակ»,- ասել է նա:
