Ու՞մ ձեռքում են գտնվում մեր գերիները. Անդրանիկ Քոչարյան (video)
Եթե Հայաստանի վարչապետի համար ընդունելի են դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի առաջարկները, ուրեմն դրանք բխում են մեր շահերից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն՝ անդրադառնալով հարցին, թե Մոսկվան դեմարկացիայի ու դելիմիտացիայի վերաբերյալ ինչ առաջարկներ է արել , որն ընդունելի է եղել Հայաստանի Կառավարության ղեկավարի համար։
