Իյա՜, իրո՞ք․ մնացել եք Նիկոլի «սեւ թղթի» հույսի՞ն

Երեկ մայրքաղաքի փողոցներում տարբեր հանրային, քաղաքական գործիչներ ակցիաներ էին իրականացնում, փողոցներ փակում, իսկ երեկոյան էլ հավաքվեցին Հանրապետոթյան հրապարակում: Առավոտից մեկնարկած այս ակցիաներին մասնակցում էին ամենատարբեր հայացքների մարդիկ՝ հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, Իմ Քայլի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Արա Զոհրաբյանը, երգիչ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը, Սոնա Աղեկյանը եւ ուրիշներ: Անշուշտ, ողջունելի է, որ անգամ այս պայմաններում, երբ հասարակության իմունիտետը իշխանության ջանքերով գրեթե զրոյացվել է, տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բթացվել, կան պայքարի պատրաստ, փողոց դուրս եկող մարդիկ, մանավանդ,44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն իր մեջ այնքան ուժ է գտնում, որ պատրաստ է իր վիշտը, ցավը մի կողմ դրած պայքարի դուրս գալ հանուն հայրենիքի փրկության: Բայց այնուամենայնիվ բողոքի մասնակիցների պահանջներն ու կոչերը, անգամ կարգախոսները տարօրինակ եւ անհասկանալի են, ինչը կարող է բազմաթիվ քաղաքացիներին հետ պահել այդ պայքարից:
Նախ առաջինը՝ ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանից հրապարակել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի այն փաստաթուղթը, որն ինքը պատրաստվում է ստորագրել առաջիկա օրերին :

Փաստորեն ընդամենը ամիսներ առաջ մենք Փաշինյանի հրաժարականն էինք պահանջում, պահանջում էինք չեղարկել նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդհանրապես, իսկ հիմա ընդամենը մտահոգված են նոր ստորագրվելիք փաստաթղթի բովանդակությա՞մբ: Ում համար է դեռ պարզ չէ, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող հայանպաստ լուծումների հասնել, ով չի տեսնում, որ պատերազմից հետո շուրջ մեկ տարի է այս մարդը միայն զիջում է, միայն հանձնում, մեր պատմական տարածքները վերագրում Ադրբեջանին ու ադրբեջանական տեղանուններով կոչում, ով չի տեսնում, որ այս մարդը պատրաստ է նոր պատերազմով, նոր արյունով, նոր զոհերով տալ այն ամենը, ինչն իրենից ուզում են, պարտված ղեկավարն այլ կերպ չի կարող բանակցել թշնամու հետ, դա աքսիոմատիկ ճշմարտություն է, բայց արիուտես մեր բողոքավորները պահանջում են փաստաթղթի հրապարակում:
Երկրորդ՝ հայտարարվեց, որ լինելու է վերկուսակցական, այսպես կոչված համազգային ազատագրական շարժում, հընթացս էլ քննադատվեցին նախկին նախագահները՝ արցախյան հերոսները:
Կյանքը ցույց տվեց, որ անգամ իշխանական քարոզչամեքենայի ամենակեղտոտ արշավից հետո էլ նախկին նախագահների կողքին այսօր ավելի շատ մարդ է կանգնում, քան իբր ժողովրդի կողմից իշխանության բերած Նիկոլ Փաշինյանի: Եթե, իսկապես փողոց դուրս եկածների մտահոգությունները հայրենիքն է, ապա պետք է այդ մարդիկ իրենք խնդրեն պատերազմ հաղթանակած նախագահներին առաջնորդել ազատագրական այդ պայքարը, այլ ոչ թե միանան իշխանության ջրաղացին ու քար նետեն նրանց կողմը:

Եւ , վերջապես, ինչ ասել է վերկուսակցական, ապաքաղաքական պայքար: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Հայաստանը հասցրել են մի անպիսի վտանգավոր եզրագծի, որ այսօր քաղաքականությունը՝ հենց նրանց քաղաքականությունն է մեզանից յուրաքանչյուրով զբաղվում՝ անգամ եթե չուզենանք քաղաքականությամբ զբաղվել, իրենք դա անում են ամեն ժամ, ամեն վայրկյան: Կար ժամանակ, որ գերիների ծնողներն էլ էն հրապարակավ նույն պնդումներն անում, հեռու վանում նախկին ուժերին, ասում, որ իրենց խնդիրը վերքաղաքական է, կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը հաշվի չնստեց նրանց պայքարի հետ, իսկ այսօր արդեն մեր գերիներին որպես ազգի դավաճան է ներկայացնում:
Հետեւաբար, խնդիրը միայն փողոց դուրս գալը չէ, այլ ճիշտ ձեւակերպված պահանջները, որոնց հետ ստիպված հաշվի կնստի Փաշինյանը:

Անի Սահակյան

դիտվել է 4013 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am