Զանգվածային ցույցեր եւ բախումներ Իտալիայում ադրբեջանական գազատարի կառուցման հարցով
Meydan TV-ն հայտնում է,որ Իտալական Մելենդունո քաղաքում զանգվածային ցույցեր են ադրբեջանական Տրանսատլանտյան գազատարի կառուցման դեմ, որոնք վերածվել են ոստիկանության հետ բախումների:Ակցիայի մասնակիցները փորձել են արգելափակել այն կազմակերպության շինարարական տեխնիկայի աշխատանքը, որը զբաղվում է ադրբեջանական գազը Եվրոպա հասցնող գազատարի շինարարությամբ: Ավելի վաղ իտալական իշխանությունները որոշել էին ժամանակավորապես դադարեցնել շինաշխատանքը՝ ամառային զբոսաշրջային սեզոնին չվնասելու համար, սակայն օրեր առաջ շինարարական տեխնիկան ոստիկանների եւ թիկնապահների ուղեկցությամբ վերադարձել է Մալենդունո: Բողոքի ցույցին մասնակցել են նաեւ Մալենդունոյի եւ Մարտանոյի քաղաքապետերը: Նշվում է, որ ոստիկանության հետ բախումները շարունակվել են ամբողջ գիշեր:
