Դադարեցնել խտրականությունը հայկական ծագումով` ՌԴ քաղաքացիների նկատմամբ.ՌԴ ԱԳՆ-ի պահանջը Ադրբեջանից
Интерфакс հայտնում է,որ ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է Ադրբեջանից` դադարեցնել խտրականություն կիրառել հայկական ծագումով` ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բաքու: ԱԳՆ-ի ներկայացուցիչների խոսքով` հայկական անուն-ազգանուն-հայրանունով ռուսաստանցիներին ժամերով պահել են Բաքվի օդանավականում, ինչից հետո նրանց հարկադրաբար հետ են ուղարկել` նրանց հաշվին: Ընթացիկ տարվա սկզբից ՌԴ 25 քաղաքացու արգելել են մուտք գործել Ադրբեջան: Գերատեսչության ներկայացուցիչներն անհամատեղելի են համարում նման պրակտիկան և երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները:
