Մասկի շոու. Zorro-ի արկածները Երեւանում

Մինչ Վարդենիսում եւ Հայաստանի այլ տարածքներում թուրքը սրընթաց առաջ է գալիս ու հիմնավորվում մեր սուվերեն տարածքներում, Վարդենիսի քաղաքապետ, ՔՊ-ական Արամ Մմելքոնյանը Երեւանի կենտրոնում դիանագրիգորյանական մոտիվներով փիառ ներկայացում է նկարահանում առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ:

Առավոտյան ԶԼՄ-ներով տեղեկություն տարածվեց, որ 38-ամյա տղամարդը, Արտակ Ս-ն, «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել։ Ոստիկանները, ԱԻՆ աշխատողները, նույնիսկ հոգեբան շտապեցին դեպքի վայր, բայց ոչ ոք չկարողացավ նրան համոզել, որ կյանքին վերջ չտա, ու միայն քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը պատահաբար Վարդենիսից եկել-հասել էր Երեւան, անցավ կամրջի կողքով, տեսավ իր համերկրացուն, իջավ ու համոզեց նրան փոխել որոշումը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ Արտակ Ս-ն, Վարդենիսի Փամբակ գյուղից է։ Փամբակը քաղաքապետ Արամ Մելքոնյանի հարազատ Արեգունի գյուղի հարևան համայնքն է։ Լրատվամիջոցներում հայտվեց տեղեկություն, որ Արամ Մելքոնյանը գլխավոր դերակատարին՝ քցվողին իր մեքենայով անձամբ է բերել Վարդենիսից, որ մայրաքաղաքի կենտրոնում մի սիրուն փիառ ակցիա անի ու նկարի: Իհարկե, նա հերքել է, թե կատարվածը կազմակերպված էր, ասել, որ ինքը պատահաբար անցնելիս է եղել ու նկատել, հանրությունը վաղուց է ծանոթ ինքնասպանությունը կանխելու փորձերի վրա կառուցված PR քաղտեխնոլոգիայի զինանոցին, անգամ Հայաստանում դա նոր բան չէ եւ հեղափոխական քաղաքապետը ժողովրդին չի կարող իր սրամտությամբ զարմացնել: Դեռեւս 2013-ին ԱԻՆ ղեկավար, երջանկահիշատակ գեներալ Արմեն Երիիցյանն էր նման կինո նկարահանում, դեմքը հետաքրքրասերների հայացքներից ինչ-որ լաթով թաքցրած մի «ինքնասպանի» անհրաժեշտ պահին Դավիթաշենի կամրջի վրա նա փրկել էր. ինչպես գրում-հավատացնում էր ժամանակի մամուլը՝ հանուն ինքնաPR-ի:
Գեներալ Երիցյանն ի՜նչ իմանար, որ տարիներ անց իր ոտնահետքերով անցնելու են շատերը, հիշում եք՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի «մարդասիրական» քայլը, «Էրեբունի պլազա» մտած ահաբեկչին հարգանքով-պատվով նստեցրեց իր ծառայողական մեքենան ու տեղափոխեց ոստիկանություն, անգամ Փաշինյանը «ինքնասպանին» նստեցրեց ծառայողական ավտոմեքենան ու տարավ անհայտ ուղղությամբ:
Եթե այս պաշտոնյաների բեմադրությունն այդ ժամանակամիջոցում կարելի էր ինչ-որ կերպ ընկալել, հասկանալ, որ փիառի խնդիր են լուծում, ապա հիմա Վարդենիսի քաղաքապետի ձեռամբ նոր «մասկի շոու»-ն բանական մարդու ուղեղում չի տեղավորվում: Հա, ի դեպ, մոռացանք ասել, որ կամրջից «քցվողը» դիմակով էր:
Իսկ մեր օրերում, երբ երկրի գլխին դամոկլյան սրի պես կախված է պատերազմի վտանգը, երբ թուրքը նստել է մեր սահմաններում, նման էժանագին ակցիաներով, սուպերհերոս խաղալով ոչ մեկին չես զարմացնի: Ավելին, ինչ կարգի հայրենազուրկ մարդ պետք է լինի, որ այս օրերին մտածի նման էժանագին սյուժեներ բեմադրելու մասին: Ամենամեծ փիառ ակցիան եթե կուզեն իշխանական մանր ու միջին չինովնիկներ, թող իմանան, որ հայ ժողովրդին Նիկոլից ազատելն է, այ երբ ինչ-որ մեկը կկարողանա դա անել ոչ թե շարքային համայնքապետի, այլ վարչապետի աթոռին կհասնի:

Անի Սահակյան

դիտվել է 2967 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am