Ջազ և տխուր լուր Կրեմլից՝ Նիկոլ Փաշինյանի համար

 

Երևանում անցած շաբաթ տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը բավարար հանրային ուշադրության չարժանացավ, սակայն այն բավականին ուշագրավ էր քաղաքական ուղերձների, արարողակարգի և քաղաքական ենթատեքստի առումով։

Նոյեմբերի 18-ին տեղի ունեցած նիստին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղըզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Ըստ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ դիմավորել է ԵԱՏՄ անդամ պետությունների գործընկերներին, ապա տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, ապա Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որտեղ նշել է, որ այդ հանդիպումը Հայաստանի համար շատ նշանակալից իրադարձություն է, և ինքն ուրախ է Երևանում ընդունելու բարձրաստիճան հյուրերին, անցկացնելու միջկառավարական խորհրդի նիստը՝ <<դրանով իսկ նպաստելով մեր Միության ամրապնդմանը>>։
Սովորաբար նման կարգի պաշտոնյաների մակարդակով տեղի ունեցող միջազգային գործընկերային հանդիպումների ընթացքում հյուրընկալող երկրի ղեկավարը ունենում է նաև առանձին դեմ առ դեմ հանդիպումներ պատվիրակությունների ղեկավարների հետ։ ՀՀ վարչապետի և Կառավարության պաշտոնական կայքերում հրապարակված հաղորդագրություններից պարզ է դառնում, որ Երևան ժամանած վերոնշյալ երկների վարչապետներից Նիկոլ Փաշինյանը առանձին՝ դեմ առ դեմ, հանդիպում ունեցել է միայն Ղրղըզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովի հետ:

Մինչդեռ նոյեմբերի 18-19-ը Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցելու նպատակով, ինչպես արդեն նշել ենք վերևում, Երևանում են գտնվել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։ Նրանք Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հանդիպում չեն ունեցել, հակառակ պարագայում այդ մասին ևս պաշտոնական տեղեկատվություն կտրվեր։ Կարելի է վստահաբար պնդել, որ հատկապես ՌԴ վարչապետի հետ հանդիպումը կլուսաբանվեր առանձնակի պաթոսով ու ՊՌ-ային շեշտերով, հատկապես որ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկելու բազմաթիվ հարցեր ունեն՝ սկսած գազի գնից, վերջացրած ռուսական կապիտալով, ներդրումային նախագծերով։ Բայց նման տեղեկատվություն չկա։
Փոխարենը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչպես հայտնում են հայաստանյան լրատվամիջոցները, ԵԱՏՄ նիստից հետո գերադասել է ջազ երաժշտություն ունկնդրել երևանյան ակումբներից մեկում։ Ինչպես հաղորդում է «Ժողովուրդ» թերթը, Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում: Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։
Sputnik Արմենիա գործակալության հետ զրույցում Մալխասը՝ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանը, հաստատել է Միշուստինի այցելության մասին լուրը և պատմել․«Ճիշտ է, չենք զրուցել, բայց շատ լավ մարդու տպավորություն թողեց։ Մոտ 2 ժամ մնաց, լսեց հա՛մ ինձ, հա՛մ մեր խմբին ու գնաց։ Հատուկ ծրագիր չէինք պատրաստել։ Սկզբում խումբը նվագեց, հետո ես նվագեցի»,– ասել է Մալխասյանը։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ պաշտոնական հանդիպում չունենալու պատճառն ամենևին էլ աշխանքային ծանրաբեռնվածությունը չի եղել։ Միշուստինի երևանյան այցի մյուս տպավորիչ դրվագը նրա՝ հայերենով ձևակերպված հարցն է եղել, երբ նա այցը լուսաբանող մեր գործընկերներից մեկին հարցրել է․ «Հա՞յ ես»։ Ստնալով դրական պատասխան՝ ժպտացել է և շարունակել աշխատանքը։
Դժվար է հիշել մեկ այլ նախադեպ, երբ Ռուսաստանի երկրորդ ամենաբարձր պաշտոնյան այցելի Հայաստան և այստեղ առանձին հանդիպում չունենա Հայաստանի վարչապետի կամ նախագահի հետ։ Իր հայկական ծագումը չթաքցնող Միշուստինի այցն այս առումով պատմական է, նաև շատ խոսուն՝ հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ներկա վիճակը բնութագրելու առումով։
Միշուստինի՝ ջազային ելևէջներով հագեցած այս քաղաքական ժեստը Նիկոլ Փաշինյանի համար, անշուշտ, Կրեմլից եկող հաճելի լուրերի ժանրից չեն։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 9707 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am