Պոլսո պատրիարքի ընտրության գործընթացը պաշտոնապես մեկնարկած է
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը հայտնում է,որ Պոլսո Հայոց պատրիարքարանում հուլիսի 4-ին գումարված հատուկ ժողովի արդյունքում կազմվել է 17 անդամից կազմված Նախաձեռնող խումբը, որը պետք է զբաղվի պատրիարքական ընտրությունների կազմակերպման աշխատանքներով: Այն ընտրություններից առաջ Ստամբուլի տարբեր թաղամասերում նախապատրաստելու է ընտրողների ցուցակները և հստակեցնելու է պատվիրակների թվաքանակը: Նախաձեռնող խմբի անդամ են դարձել Սարվեն Սերթշիմշեքը, Հոսրոֆ Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգանը, Թամար Քարասուն, Հաչիկ Ջանելը, Սարգիս Չավուշյանը, Սեդրակ Դավութհանը, Նազարեթ Օզսահակյանը, Սեպուհ Ասլանգիլը, Անդրանիկ Քյոսեդաղը, Սևան Չավուշյանը, Սարգիս Քյուլեգեչը, Մկրտիչ Սերթշիմշեքը, Գարբիս Դուրասլանը, Եդեսիա Թըրթըրը, Արման Աթընըզը և Դավիթ Դամլան: Այսպիսով, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը պաշտոնապես մեկնարկած է համարվում:
