Բրիթնի Սփիրսը փախել է/տեսանյութ,տեսաշար/
The New York Times-ը գրում է ,որ ամերիկացի փոփ աստղ Բրիթնի Սփիրսը իր երաժշտական կարիերայի շրջանում առաջին անգամ այցելել է Իսրայել:
Որպեսզի այցելի տեղի տեսարժան վայրերը և մի շարք հանդիպումներ ունենա պաշտոնական անձանց հետ,նա ժամանել է ծրագրված համերգից մի քանի օր առաջ:
Սկզբում նա այցելել է հանրահայտ Լացի Պատ հուշարձանը, սակայն այնտեղ նրան առանձնանալ չի հաջողվել. հարյուրավոր երկրպագուներ շրջապատել են նրան՝ աշխատելով մոտենալ և լուսանկարվել նրա հետ:
Բրիթնին ստիպված է եղել լքել վայրը անձնական թիկնազորի և ոստիկանության խիտ օղակի միջով, փողոցներում մեծ խառնաշփոթի պատճառով հրաժարվել է նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուի հետ ընթրիքից:
