Այսօր եւս 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ. Սոֆյա Հովսեփյան (video)
Սյունիքում այսօր եւս 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ: Այս մասին Կառավարության մոտ ակցիայի ժամանակ ասաց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Այսօր մենք փողոցներում ակցիա էինք անցկացնում եւ կային մարդիկ, ովքեր ասում էին` մենք աշխատանքի ենք ու դուք սահմանափակում եք մեր իրավունքը, ես ուզում եմ հարց տամ մեր քաղաքացիներին` արդյոք տեղյակ են, որ նույն Սյունիքում սահմանափակված է մարդու ազատ տեղաշարժվելը, անվտանգությունը, ոտնահարված է կյանքի իրավունքը եւ այդ մարդիկ անգամ մի կտոր հացի համար չեն կարող իրենց բնակվայրից դուրս գան: Բացարձակ կտրված են եւ ակնկալում են, որ պետք է երեւան քաղաքի տաքուկ անկյուններում նստած մարդիկ, դուրս գան եւ իրավատեր, հայրենատեր, պահանջատեր լինեն»,-ասաց նա:
