Պուտինը տեղի կտա՞ թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճություններին. Որոշվում է Սյունիքի ճակատագիրը

Նոյեմբերի 21-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, երեկ երեկոյան այս մասին հայտնեց Կրեմլի պաշտոնական կայքը։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում ու այն կայունացնելու համար ձեռնարկվող միջոցառումները՝ ելնելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ երկու՝ 2020-ի նոյեմբերի 9-ի ու 2021-ի հունվարի 11-ի հայտարարություններից։ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ՌԴ-ին ակտիվ միջնորդական ջանքերի համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների վերաբերյալ, ասվում էր Կրեմլի տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին նույնպես կայացել էր Պուտին–Փաշինյան հեռախոսազրույց։ Փաշինյանը Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում հանգամանորեն ներկայացրել էր հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումները: Փաշինյանն ընդգծել էր, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:

Ստեղծված իրավիճակում Փաշինյանը հույժ կարևորել էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։

Առաջիկա օրերը, շաբաթները խիստ կարևոր են: Նախապատերազմական վիճակ է Հայաստանի շուրջը: Թուրք-ադրբեջանական տանդեմը «Զանգեզուրի միջանցք» են պահանջում, Փաշինյանը թեև հրապարակավ հայտարարում է, թե՝ «միջանցք չի լինելու», բայց պարզ չէ, թե ինչին է համաձայնություն տվել, և արդյոք ցանկացած գաղափար՝ «ոչ միջանցքային» տերմինով՝ չի լինի հենց միջանցք:

Մինչև վերջ պարզ չէ նաև Մոսկվայի դիրքորոշումը, Պուտինը թուրք-ադրբեջանական տանդեմի քմահաճություններին տեղի՞ է տալու, թե՞...

Ի դեպ, այսօր Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ տեղի կունենա Թուրքիայի նախարարների կաբինետի հերթական նիստը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին վերջին կոնֆլիկտը, ինչպես նաև երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը, մտքերի փոխանակում տեղի կունենա Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովում տիրող իրավիճակի շուրջ։

Կարելի է կասկած չունենալ, որ Սյունիքի հարցը դարձել է տարածաշրջանային, նույնիսկ՝ աշխարհաքաղաքական նշանակության հարց ու քննարկվելու է ընդդեմ Հայաստանի պատերազմ սկսել-չսկսելու հարցը:

Այս օրերին որոշվում է Սյունիքի հարցը՝ այն մնո՞ւմ է մեր իրավասության ներքո, թե՞ թուրք-ադրբեջանական տանդեմի «երախում»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2174 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am