Տիգրան Բալայան. Ադրբեջանը պետք է կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետագա լարումներից և կորուստներից խուսափելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Այս մասին հուլիսի 4-ին ԼՂ սահմանին ադրբեջանական սադրանքի հետևանքով իրադրության լարման վերաբերյալ հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանի հետագա սադրանքներից և կորուստներից խուսափելու նպատակով Բաքուն պետք է համաձայնի կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները»,- թվիթերյան իր միկրոբլոգում նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
