Առաջին հանդիպումը՝1 օրից
Reuters-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կունենան հուլիսի 7-ին՝Գերմանիայում, G20 գագաթնաժողովի ժամանակ։ Դա երկու առաջնորդների առաջին հանդիպումը կլինի։ Ավելի վաղ երկու երկրների ներկայացուցիչները հայտնել էին Համբուրգում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ երկու երկրների նախագահների հանդիպման մասին, սակայն հստակ ամսաթիվ չէին անվանել։ Արտաքին քաղաքական հարցերով Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հանդիպման ընթացում նախագահները կքննարկեն իրավիճակը Սիրիայում և Ուկրաինայում։
