Ադրբեջանի զինուժը զորավարժություն է անցկացրել Նախիջևանում
Meydan TV-ն հայտնում է,որ Նախիջեւանի ինքնավար մարզի տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել հակաօդային պաշտպանության համակարգերի գործարկմամբ եւ մարտական կրակով:Վարժանքը սկսվել է տագնապ ազդանշանով եւ այն սցենարով, թե պայմանական հակառակորդի առաջինն է հարված հասցրել: Ներգրավված են զենիթահրթիռային եւ հրետանային զորամիավորումները:
