Բնապահպան. Անիմաստ է Սևանից ջուր բաց թողնելը
Սևանից 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջուր բաց թողնելու կառավարության որոշումը հերթական անգամ հունից հանել է թե բնապահպաններին, թե հասարակությանը։ «Հանուն կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նույնպես դեմ է այդ որոշմանը, որի մասին հայտնի է իր կարծիքը օրերս ԱԺ-ում այդ թեմայի շուրջ կապված քննարկման ժամանակ։ «Փաստ»-ի հետ զրույցում Դանիելյանն, անդրադառնալով կառավարության կողմից արված այն հայտարարությանը, թե ջրամբարներում ջուր չկա, նշել է, որ եթե այդ պատճառաբանությունը համադրեն Սևանից բաց թողնված ջրի կորուստների հետ, ապա կարելի է միանշանակ պնդել, որ Սևանին ձեռք չպետք է տալ։ «Կառավարությունն առաջին անգամը չէ, որ նման պատճառաբանություն է անում, բայց եթե նայենք ոռոգման ժամանակ արձանագրվող կորուստները, ապա ստացվում է, որ անիմաստ է Սևանից ջուր բաց թողնելը», - հավելել է վերջինս։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
