Ադրբեջանցիները երեւի ինֆորմացիա են ունեցել, որ ՄՈԲ-ը նախօրեին զորացրել էին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 14-16-ին Սիսիանում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ այս օրերին տարբեր բաներ գրվեցին։ Բայց շատ հարցերի պատասխաններ դեռ չեն տրվել։ Օրինակ՝ քանի զոհ, քանի վիրավոր ու գերի կամ անհետ կորած ունենք մենք, ի վերջո։ ՊՆ-ն երեկ 6 զոհի անուն հրապարակեց, բայց դրանց թիվը, մեր տեղեկություններով, ավելին է, ու քանի որ 20-ից ավելի անհետ կորածի մասին է խոսվում, որոնց հետ կապը կորել է, չի բացառվում, որ բացակա զինվորականների թիվն էլ շատ ավելի մեծ է, եւ նրանց մի մասը նաեւ զոհվել է, պարզապես չեն կարողանում հայտնաբերել, եւ քանի դեռ դիերը հայկական կողմում են, նրանց անհետ կորած են կոչելու։

Մամուլում գրվեց նաեւ, որ զինվորներին չկրակելու հրաման է տրվել, Նիկոլ Փաշինյանն էլ հետո ԱԺ ամբիոնից բացառեց դա՝ նշելով, թե չկրակելու հրաման տալը պետական դավաճանություն է, չնայած օրեր առաջ ասել էր, որ նահանջի հրամանն անձամբ ինքն է տվել, ինչը գրեթե նույն չկրակելու հրամանն է։ Տեղեկություն կար նաեւ, որ նոյեմբերի 17-ին պաշտոնից ազատված Արշակ Կարապետյանը հենց դրա համար է դիմում գրել հեռացել, որ համաձայն չի եղել Նիկոլ Փաշինյանի՝ չկրակելու հրամանի հետ եւ գտել է, որ պետք է հակադարձել հակառակորդին։

Վերջին զինված բախումներին ՄՈԲ-ի կազմում մասնակցածներից մեկը, որը չցանկացավ իր անունով ներկայանալ, մեզ որոշ բաներ պատմեց այդ իրադարձությունների եւ երկօրյա մինի պատերազմի մասին։

«Բուն հարձակումը սկսվել է ամսի 15-ի առավոտյան, երբ նախարարը դեռ չէր փոխվել։ Էդտեղ, ոնց ես եմ հասկանում, ավելի շատ ճանապարհի կռիվ էր։ Կոնկրետ կարեւոր դիրքերը պահելու համար ճանապարհը պրոբլեմ էր, հիմա դեռ ձյուն չկա, մի կերպ բարձրանում են՝ ոտքով-բանով, բայց որ ձյունը եկավ, էլ չեն կարողանալու դիրքերում պերեսմենկա անեն, դիրքերն ապահովեն անհրաժեշտ բաներով։ Իսկ մենք իրենց ճանապարհները փակել էինք, առանձին ճամփա էին ուզում՝ մենք չէինք տալիս, ասում էինք՝ չէ, մեր դիրքերի արանքով անցեք, որ մեր կանտռոլի տակ պահենք իրենց»,- պատմեց մեր զրուցակիցը։ Պարզաբանենք, որ մեր եւ թշնամու դիրքերը Սեւ լճի, Իշխանասարի հատվածում շախմատաձեւ են դասավորված՝ գրեթե իրար մեջ, եւ յուրաքանչյուրը պարզ տեսնում է, թե ինչ է անում հակառակորդը։

Մեր զրուցակիցն ուշագրավ տեղեկություն հաղորդեց, որ թշնամու հարձակումից մեկ-երկու օր առաջ իրենց՝ ՄՈԲ-ին, զորացրել են․ «Գրեթե ամբողջ ՄՈԲ-ը՝ 90 տոկոսը, մեկ-երկու օր առաջ զորացրվել էր։ Ես դրա համար եմ զարմանում, թե իրենք (ադրբեջանական կողմը) որտեղի՞ց իմացան, որ մեր զորքը գնում է տուն։ Այսինքն՝ լուրջ ինֆորմացիա են ստացել, որ մեր զորքը ռեզերվային առումով էդքան կրճատվել է»։

Ինչ վերաբերում է չկրակելու հրամանին, ասաց․ «Տեսեք՝ ոնց է եղել բուն եղելությունը։ Իրենք առաջին օրը եկել են ոտքով ու տեխնիկայով, իրենց վրա ոչ ոք չի կրակել՝ քաշքշոց-բան, գերի ընկնել, էդ վիդեոները որ կան, էդ որ մտնում պալատկեքից հանում էին, էդ առաջին օրվանն էր, որովհետեւ հրաման ա եղել չկրակելու։ Տեսեք՝ ոնց ա եղել էդ չկրակելու հրամանը․ էդ լինյայի պատասխանատուն փոխգնդապետ Իրիցյանն է՝ շատ լուրջ տղա է, էնքան լուրջ տղա է, որ ապրիլից, որ իրենք մտել են, ինքն ընդամենը 20 օր է տանը եղել․ ամեն օր դիրքերում է։ Էս տղեն ասել է՝ պիտի կրակեն, ասել են՝ չես կարա կրակես, ասել ա՝ ինչի՞, ասել ա՝ նախարարդ ա տենց հրաման տվել՝ Արշակը։ Իրիցյանն էլ ռացիան վերցնում պախարակում ա։ Դրանից հետո ռազմական ոստիկանությունը գալիս էս տղուն ու տեղակալին բռնում-տանում ա։ Ու լինյան մնում է անտեր։ Հետո նախարարը փոխվում ա, գալիս ա Սուրոն (Սուրեն Պապիկյանին նկատի ունի)։ Իրիցյանին բաց են թողնում, գալիս ա լինյա, ու սկսում են մերոնք փրթել»։ Նա նաեւ ասաց, որ թշնամին մեզնից վերցրել է երկու դիրք, որոնք «Պալկովնիկներ» են կոչվում։

Փորձեցինք նորից ճշտել՝ ուղիղ ձեւով Արշակ Կարապետյանի կողմի՞ց է տրվել չկրակելու հրամանը, մեր զրուցակիցն ասաց․ «Գիտե՞ս ինչու են ասել՝ մի կրակեք, որովհետեւ եկել են իրենք, մեր զինվորները կանգնած են եղել, չեն կրակել, փորձել են կրկնակի ճշտել՝ կրակե՞ն, թե՞ չէ, ու ասել են՝ չէ, դեռ մի կրակեք։ Բայց, օրինակ, ես չեմ հարցրել՝ կրակեմ, թե չէ, գալիս ա վրես, ի՞նչ անեմ, չկրակե՞մ»»։

դիտվել է 1095 անգամ
Լրահոս
Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am