Վերադարձ զրոյական կետին. Հայաստանի հանձնման գործընթացը մեկնարկեց

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի փաստաթուղթը, տեղեկացրեց նաեւ, որ մայիս ամսից Ռուսաստանը երեկ տարբերակ է առաջարկել, երեքին էլ սկզբունքորեն համաձայն են:

Նա չմանրամասնեց, թե ինչ տարբերակներ են, ինչին է ինքը համաձայն, բայց Փաշինյանի հաջորդ հայտարարությունից պարզ է դառնում, որ այս մարդն ընդամենը աղերսագին խնդրում է՝ ինչ էլ տաք, կստորագրեմ: Նա պաշտպանության նորանշանակ նախարարին այս համատեքստում հանձնարարում է ՌԴ իր պաշտոնակցից ճշտել մանրամասները, այսինքն՝ ՀՀ վարչապետը հայտարարում է, թե համաձայն է, հետո հանձնարարում ճշտել մանրամասները:
ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էլ Փաշինյանի սարքած աջապսանդալը հարստացնում է նոր գույներով, նա խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իբր բացելով փակագծերը, ասել է, թե ինչին է համաձայն Նիկոլ Փաշինյանը. «Սահմանազատման նախապատրաստման գործընթացը սկսվելու է զրոյական կետից»,- ասել է նա ու շեշտել, որ հենց այդ զրոյական կետին է տվել իր համաձայնությունը: «Խոսքը գնում է զրոյական կետից սկսելու մասին ու Հայաստանը տվել է իր համաձայնությունն այդ աշխատանքների սկզբին մասնակցելու համար», - ասել է նա, իսկ դիջեյ Աղաջանյանն էլ լրացրել. «Բովանդակության մասին այս պահին վաղ է խոսել, մենք խոսում ենք նախապատրաստական աշխատանքների սկզբի մասին»:
Զրոյական կետի մասին հայտարարություններն ինքնին վատ հիշողություններ ու ասոցացիաներ են առաջացնում: Հիշում ենք՝ Փաշինյանն էլ էր հայտարարում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները սկսելու է զրոյական կետից, արդյունքում զրո ստացանք: Մի բան էլ մինուսով դուրս եկանք՝ հանձնելով Արցախի 80 տոկոսը:
Հիմա Անդրանիկ Քոչարյանը սահմանազատման գործընթացը զրոյական կետից սկսելու մասին է ասում, տպավորություն է, որ սկսում են Հայաստանի հանձնմա գործընթացը: Ասված ամենեւին էլ երեւակայական ոլորտից չէ, դատելով Նիկոլ Փաշինյանի ու իշխանական մնացյալ թրքահպատակների հայտարարությունը, թե Գորիս-Կապան ճանապարհը մերը չէ, Սյունիքի ինչ-որ հատվածներ մերը չեն, Գեղարքունիք, Տավուշ, այստեղ էլ թուրքական հողեր են, պարզ է դառնում, թե ինչ դիրքերից են իրականացնելո դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը, ինչ ուզեն, տալու են, չտալու, դիմադրելու ռեսուրս Նիկոլ Փաշինյանը որպես պարտված ղեկավարի չունի: Իրականում հենց այդ պատճառով էլ հայկական տարածքները վերագրում է Ադրբեջանին:

Մինչդեռ վերջին օրերին փաստերով են ապացուցվել, որ Փաշինյանի ու ալենսիմոնյանների բարբաջանքը բացառապես թուրքական պատվերի շրջանակներում է եւ իրենց կողմից հնչեցված տարածքներն էլ՝ հայկական: Երգիչ Աղասի Իսպիրյանը հրապարակեց 1930 թվականի Հայաստանի հանրապետության քարտեզը՝ ցույց տալով, որ Սյունիքի հատվածի իշխանության կողմից աճուրդի հանված տարածքները եղել են մերը: «Մեր 9 գյուղերը ներառյալ Հայաստանի կազմում են ՝ թե Արծվանիկը և թե Սև քարը, թե Շուռնուխը և թե մյուսները. ՀՀ քարտեզով Հայաստանի տարածք է..Եթե առաջնորդվում են ԽՍՀՄ-ի քարտեզով ուրեմն հիմք ընդունք սա, ըստ որի Հայաստանի տարածքը ոչ թե 29.000 քառակուսի կմ է, այլ 31.900 քառակուսի կիլոմետ...որի մեջ է նաև Ագարակի նորակառույց Ղափան ՄԵՂՐԻԻ ԱԼՏԵՐՆԱՏԻՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ.....»,- գրել էր երգիչը: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է քանիցս հայտարարել այդ մասին եւ քարտեզով ցույց տվել, ասել, որ խնդրահարույց ճանապարհի հողահատկացումն իրականացվել է հայկական կողմից, այսինքն սուտ են բոլոր այն հայտարարությունները, թե Գորիս-Կապան ճանապարհի ինչ-որ մի հատված անցնում է Ադրբեջանի տարածքով:

Գորիս-Կապան ճանապարհը կառուցվել է 1964թ․ և ամբողջությամբ Հայաստանի տարածքում է եղել: Այս մասին էլ օրերս «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին՝ 1990-1998թթ․ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Հենրիկ Քոչինյանը։
«1964թ․ Խորհրդային Հայաստանի մինիստրների սովետը՝ կառավարությունը, հոկտեմբերի 16-ին Գորիս-Կապան ճանապարհի կառուցման, շահագործման, պահպանման մասին որոշում է կայացրել»,-ասաց Քոչինյանը՝ հավելելով. «Մինիստրների սովետը Ադրբեջանի տարածքում ճանապարհ էր կառուցո՞ւմ։ Հարցնում եմ, ինչպե՞ս։ 1964-ից առ այսօր, այդ ճանապարհի նորոգում, լայնացում, սպասարկում, շահագործում և այլն Հայաստանն է կատարել՝ Կապանի և Գորիսի ճանշինների ուժերով»,- ասում է Հ․Քոչինյանը՝ հավելելով, որ իր պաշտոնավարման տարիներին այդ ճանապարհն ամբողջությամբ ՀՀ սեփականությունն է եղել։

Այնպես որ դեռ ուշ չէ վռնդել այս իշխանություններին եւ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացն իրականացնել ուժեղ դիրքերից:

Անի Սահակյան

դիտվել է 1595 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am