Մոսկվայից Բրյուսել՝ Փաշինյանն ու Ալիևը փոխում են հանդիպման վայրը

 

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում, որտեղ անցկացվելու է ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ժամանակ էլ ակնկալվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Այս մասին հայտնել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ գրառում կատարելով Twitter-ի իր էջում։
Նա հայտնում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով` միջադեպերի կանխման նպատակով ուղիղ կապի հաստատելու վերաբերյալ։


Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին, այն է՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին կետի իրագործմանը։
Փաստորեն, այս անգամ փոխվում է և հանդիպման վայրը և միջնորդության նախաձեռնողը, ինչը հետաքրքիր է հատկապես Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ին արած արած այն հայտարարության ֆոնին, թե Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, որը Հայաստանի համար ընդունելի է : <<Պարոն Պապիկյան, Ռուսաստանի Դաշնության Ձեր գործընկերոջ հետ խնդրում եմ ճշգրտեք մանրամասները և փորձենք իրագործել՝ Ռուսաստանի Դաշնության արած առաջարկների շրջանակում և հիման վրա»,- կառավարության նիստում հայտարարել էր Փաշինյանը։

Նշված հայտարարությունից մեկ օր աառաջ՝ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում Փաշինյանը նշել էր, թե 2021 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև դեմարկացիա և դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել Ռուսաստանի Դաշնության կողմից, և երեքն էլ, ըստ էության, Հայաստանի համար ընդունելի են եղել և շարունակում են ընդունելի մնալ: Դրանք ստորագրելուց, ըստ Փաշինյանի, հրաժարվել է Ադրբեջանը։ Այս հայտարարությունից մեկ օր առաջ՝ նոյեմբերի 16-ին Հայաստամի հարավ-արևելյան ողջ սահմանը՝ Սյունիքից միչև Վայոց Ձոր, ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակում էր սկսել։ Ըստ էության տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, որն ավարրտվեց ռուսական կողմի միջնորդությամբ։ Հայկական կողմի զոհերի թիվը դեռ չի հրապարկվել, այս պահին ՊՆ-ն հայտարարել է 7 զոհվածի, 24 անհետ կորածների և 13 գերեվարվածների մասին։ Նոյեմբերի 16 –ին հայկական կողմն ունեցել է նաև մարտական 2 դիրքի կորուստ։
Նիկոլ Փաշինյանի պաշտոնապես նաև հայտարարել է, որ ադրբեջանական զինուժն ՀՀ ինքնքիշխան տարածքից օկուպացրել է 41 քառակուսի կմ տարածք։
Այս ընթացքում՝ առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի, Ադրբեջանն արդեն իսկ զավթել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ամոց հատվածը, ինչին Հայաստանի իշխանությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։

Թե ինչ հարցերի շուրջ և ինչ օրակարգով է տեղի ունենալու բրյուսելյան հանդիպումը չի մանրամասնվում։ Սակայն, հաշվի առնելով, օրակարագի առաջնային հարցը սահմանազատումն է, հավանական է, որ հենց այդ հարցով ռուսական կողմի առաջարկը դառնա քննարկման թեմա։ Ըստ ամենայնի՝ անդրադարձ կարվի նաև գերիների վերադարձի հարցին։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2101 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am