Դեմ արտահայտվեցին, բայց կողմ քվերակեցին
«Իրավունք» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սևանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաև բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել: Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած որ սրտներով չի, բայց կողմ են քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը կառավարությունում ունի զգալի ներկայություն, նման խաղեր է տալիս: Եթե Դաշնակցությունը իսկապես դեմ գնար ՀՀԿ-ին՝ Սևանի հարցում, ապա դժվար թե կոալիցիան շարունակեր նույն կերպով աշխատել: Հետևապես, Դաշնակցությունը մի փոքր «բազար» սկսելով, արագորեն, 180 աստիճանով վերափոխեց իր դիրքորոշումը, գուցե, այդ ընթացքում էլ ինչ-որ բան ավելացնելով կուսակցության բալանսին»: Մանրամասները՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:
