Ռուբեն Մելիքյանը՝ «Սյունյաց ողջույնների» համար 10 անձի մեղադրանքի մասին (video)
Մենք սա որակում ենք որպես ակնհայտ քաղաքական դատավարություն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով 10 անձանց նկատմամբ խուլիգանության մեղադրանքով ընթացող դատավարությանը, որոնց շարքում են Բագրատ Եսայանը, Նարեկ Մանթաշյանը եւ այլք:
