Միհրան Հակոբյանին փոխարինող է գտնվել
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողով գնացած ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին այժմ «Արարատ» հեռուստաընկերությունում՝ լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրենի պաշտոնում փոխարինում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նա ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի քաղաքագետներից է, ով մամուլում պարբերաբար հանդես է գալիս քաղաքական վերլուծություններով և հարցազրույցներով: Պարբերաբար հարցազրույցներ էլ տալիս է հենց «Արարատ» հեուստաընկերությանը: Ի դեպ, Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայ քաղաքագետ, հասարակական գործիչ Լևոն Մելիք- Շահնազարյանի որդին է: Նրան է պատկանում նաև «times.am» կայքը, որի խմբագիրը ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանն է»: Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
