Լիսկան վերադարձել է. նոր առճակատման սպասելիս

Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ ՀՀ Քնչական կոմիտեի միջնորդությունը։
Կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22–ին:
Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կրակոցներ էին արձակել Գորիսի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպիի մասնակիցներից մեկը, կամ այսպես կոչված գլխավոր հրեոսը Սյունիքի մարզպետի որդին է, իսկ տուժող կողմը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը եւ նրանց ազգականը: Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ չունի այս գործով։

Շուրջ երկու ամիս եւ ավելի մարզպետի որդին թաքնվեց ՀՀ իրավապահներից, նրա հայրը հրապարակավ հայտարարում էր, թե որդին անմեղ է ու իրենք վստահություն չունեն, որ ՀՀ արդարադատությունը կգործի անաչառ, սա ըստ էության ապտակ էր Փաշինյանին եւ իր հորջորջած արդար դատական համակարգի գոյությանը: Միայն սեպտեմբերի 23-ին մարզպետի որդին ներկայացավ քննչական մարմիններին եւ կալանավորվեց: Սակայն մեծ հաշվով չի կարելի չհամաձայնել Մելիքսեթ Պպողոսյանի հետ, այլ հարց է, որ նրա բախտը բերել է, քանզի դատական համակարգն այսօր մեծ հաշվով սպասարկում է Նիկոլ Փաշինյանին ու իր դավաճան իշխանությանը: Հակառակ պարագայում իր հանցագործ որդին այսօր ազատության մեջ չէր լինի, իսկ Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերը ամիսներ շարունակ անհիմն մեղադրանքներով կալանավայրերում են: Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի ղեկավար Փարամուզյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, իսկ օրերս նաեւ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ում, ի դեպ, մամուլի տեղեկություններով կալանքի սանկցիա տված դատավոր Արմեն Դանիելյանը կորոնավիրուսով հիվանդ էր, սակայն դա չխանգարեց, որ ներկայանա նիստին եւ կալանքի որոշում կայացնի, քանզի հաջորդ օրը Սիսիանի մերձակայքում իր շեֆ Նիկոլ Փաշինյանը պետք է հողեր նվիրեր Ալիեւին:

Հիմա ով կհավատա Նիկոլ Փաշինյանի սին խոստումներին, թե օրենքի առջեւ բոլորն են հավասար, որ ՀՀ դատական համակարգն ազատ ու անկախ է, քան երբեւէ:
Դրանից բացի տարիներ շարունակ այս մարդը ղժղժում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հրոսակությունների, մարզը վախի մթնոլորտում պահելու եւ նրա ու իր շրջապատի անպատժելիության մասին, հիմա փաստորեն Սյունիքում նոր Լիսկա է հայտնվել ի դեմս Մելիքսեթ Պողոսյանի, իսկ նրա որդիները կրկնում են այն, ինչ նախկինում Լիսկան:
Նշենք, որ Սյունիքից հասնող լուրերի համաձայն մարզպետի որդու ազատության մեջ հայտնվելու լուրը սարսափի մթնոլորտ է առաջացրել, մարդիկ կասկած չունեն, որ երկու կլանների՝ նախկին եւ ներկա մարզպետի կողմնակիցների միջեւ նոր առճակատումն անխուսափելի է լինելու:

Անի Սահակյան

դիտվել է 4519 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am