Բաքվում համասեռամոլները ծեծկռտուք են կազմակերպել չայխանայում
Բաքվում սեռական փոքրամասնությունների մի խումբ ներկայացուցիչներ ծեծկռտուք են սարքել թեյարաններից մեկում: Ոստիկանություն բողոքով դիմել է թեյարանի սեփականատեր Ռաֆիգ Ռամազան օղլու Մամեդովը: Այս մասին հաղորդում է «Sputnik» Ադրբեջանը: Նրա խոսքերով, թեյարան է եկել երեք համասեռամոլ և նրանից 500 մանաթ պահանջել, որը պարտք էր նրանցից մեկին: Քանի որ Մամեդովի մոտ գումար չի եղել երիտասարդները տակնուվրա են արել այն: Նրանք կոտրել են կահույքը, իսկ կոտրված բաժակով ձեռքի շրջանում վնասվածք հասցրել Մամեդովին: Կատարվածը որակվել է որպես խուլիգանություն:
