Փաշինյանը մատնեց ու հանձնեց հայ գերիներին

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ գերիների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն կրքեր է բորբոքել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է քննվի, թե ի՞նչ հանգամանքներում են մեր զինվորները գերի ընկել։
Հնարավոր չէ այդպիսի բան, որ ՀՀ սահմանների վերաբերյալ տրվի չկրակելու, սահմանը չպաշտպանելու հրաման։ «Նման բան ուղղակի չի կարող լինել, քանի որ չկրակելու գրավոր կամ բանավոր հրաման տվողը պետական դավաճանություն կգործի»,–ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է երեկվա դեպքերից հետո մեր զինծառայողներին գերեվարելու դեպքին, ապա Փաշինյանը նշեց, որ ժամանակն է, որ գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննվի։ Նրա խոսքով` ՀՀ ԶՈւ–ում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ «Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,–ասաց նա։

Ինչ է ստացվում, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ երբ Նիկոլ Փաշինյանը ժողովրդից քվե էր մուրում, մեր գերիները մեր եղբայրներն ու զավակներն էին, մինչեւ անգամ նա հրապարակավ պատրաստակամություն հայտնեց որդուն՝ Աշոտիկին փոխանակել բոլոր գերիների հետ, նա աղերսագին խնդրում էր գերիներին երկու ամիս էլ սպասել, մնչեւ ընդդիմության հարցերը կլուծի ու կվերադառնա իրենց խնդրին, ընդդիմության հարցերը լուծեց եւ ահա, հիմա կասկածի տակ է դնում գերիների հայրենասիրության եւ դավաճանության հարցը: Այս մարդու սահմանափակ ուղեղին չի հասնում, որ իր՝ որպես պետության ղեկավարի կողմից նման հայտարարությունը կանաչ լույս է վառելու Ալիեւի համար նոր թափով խոշտանգելու եւ չվերադարձնելու մեր տղաներին: Այս մարդը հրաժարվում է, հրապարակավ ձեռքերը լվանում մեր տղաներից, այն դեպքում, եր ՄԻՊ-ը, իրավապաշտպան տարբեր կառույցներ մեկ տարուց ավել է միջազգային ատյաններում կենաց-մահու կռիվ են տալիս մեր տղաներին վերադարձնելու համար:
Ամիսներ առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող այս անձը, որը նաև ԶՈւ-երի գլխավոր հրամանատարն է, ի լուր աշխարհի հայտարարեց, թե Հայաստանը չի պատրաստվում Սև լճի 30 տոկոսի պատճառով պատերազմի մեջ ներքաշվել։
Եվ այսքանից հետո այդ նույն անձը նոյեմբերի 17-ի տարածքային և դիրքային կորուստների պատասխանատվությունը փորձում է բարդել գերի ընկած զինծառայողների վրա։
Եթե պատերազմից վախեցած վարչապետը հրաժարվում է պայքարել հանուն Հայաստանի տարածքային ամբողջականության, ինչու պետք է շարքային զինվորը հանուն ինչ-որ մի մարտական դիրքի ինքնազոհության գնա։
Եթե նույնիսկ զինվորները վայր են դնում զենքերն ու գերի ընկնում, մի՞թե այդ մարդը ու զինվորական հրամանատարները չեն մեղավոր, ի՞նչ է ինքն արել, որ այդ տղաները գերի չընկնեն։ Կամ հանուն ինչի՞ նրանք պետք է կռվեն, եթե ներքին համոզմունք ունեն, որ դիրքերը բանավոր պայմանավորվածությամբ արդեն իսկ զիջված են:
Եւ ընդհանրապես, երբ այդ անձնավորությունն ու իր թիմակիցները հայտարարում են, որ այդ հողերն ադրբեջանցիներին է պատկանել, ինչու է մեր տղաներին տանում ադրբեջանական հողեր, որ գերի ընկնեն:
Թե ուզում ես մանկության երազանքդ իրականություն դարձնես եւ ոչնչացնես վերջին թելից կախված բանակը : Պարզ է չէ՞, որ այսպիսի հայտարարությունից հետո քիչ ծնողներ են համաձայնելու իրենց երեխաներին բանակ ուղարկել, քանի որ նրանք զավակների ճակատագիրը երկու տարի ի պահ են տալիս պետությանը: Եթե գերագույն հրամանատարը նախ չկրակելու հրաման է տալիս, ստվերային պայմանավորվածության գնում թշնամու հետ հողերի մասով, իսկ հետո վեր կենում հայտարարում, թե պետք է քննարկվի գերիների հարցը, ապա այս հանգամանքներում խելքից պատուհասները կհամաձայնեն իրենց զավակներին բանակ ուղարկել: Մեծ հաշվով իսկզբանե էլ պարզ էր Փաշինյանի՝ գերիների նկատմամբ վերաբերմունքը: Դեռ ամիսներ առաջ, երբ Գեղարքունիքի սահմանին շրջայցի էր գնացել, եւ նրա ականջին շշնջացին, թե կարող ենք ադրբեջանցիներ այս պահի գերեվարել, այս մարդը խուճապի մատնված հրահանգեց չանել նման բան Նորմալ պետության ղեկավարը կգնար այդ քայլին՝ հստակ գիտակցելով, որ Ալիեւը ի տարբերություն իրեն թանկ է գնահատում յուրաքանչյուր քաղաքացու կյանք եւ կարող էր մեկին երեք փոխանակել:

Անի Սահակյան

դիտվել է 2080 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am