Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Վանաձորում

Արդեն մեկ շաբաթից ավելի է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի 5 հազար հոգուց ավելի բնակիչներ հայտնվել են տեղական իշխանիկների քար անտարբերության կիզակետում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը իրեն պատեպատ է տալիս, որ ավագանու նիստեր տեղի չեն ունեում հայտնի պատճառներով, իրեն ընտրած Տարոն 4 թաղամասի բնակիչները գտնվում են «ջրադուլի» մեջ: Չգիտես ինչու Վանաձորի մեծն քաղաքապետին չի հետաքրքրում իր բնակչի մաքրության վիճակը: Բնակիչները զրկված են ջրից, իսկ պատկան մարմինները միայն մտածում են իրենց թափանները լցնելու մասին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ջրին կարոտ բնակիչներն ասում էին. «Օրեր առաջ երբ վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդակցություն անցկացնելու նպատակով ժամանել էր Լոռու մարզ, որոշել էինք ամբողջ բնակիչներով մեր ու մանուկ, ահել-ջահել ի նշա բողոքի Լոռու մարզպետարանի դիմաց դատարկ դույլերով ակցիա անեինք: Նույնիսկ պատրաստ էինք տանը կուտակված լվացքը բերեինք մարզպետարան: Իմանալով, որ այդպիսի բողոքի ակցիա ենք ուզում անենք, ափալ-թափալ ջրմուղից ու քաղաքապետարանից եկան թաղամաս ու ասացին, որ խնդիրը լուծվել է, մի քանի ժամից կանոնավոր ջուրը կստանաք: Մենք էլ մաքուր լոռեցու կերպարով հավատացինք նրանց: Սակայն վարչապետը գնաց, իսկ մեր ջրի պռունկին հայտնված 7-գլխանի հրեշը մնաց: Թե ով է էդ 7-գլխանի հրեշը՝ չգիտենք: Դրան միայն կկարողանա գլխատի մի ասլան ու կտրիճ մարդ: Իսկ մեր քաղաքապետարանում նման ասլան մարդ չկա՝ ինչքան էլ որոշ մարդկանց ազգանունը Ասլանյան լինի: Հուսով ենք, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը իր հսկողության տակ կվերցնի այս խնդիրը, ու ամառվա այս տապին ինքը կդառնա էն ասլան տղեն, ով կգլխատի 7- գլխանի հրեշին»: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am