«Paulaner» գարեջրատնային ցանցը նաև իմն է. Արա Վարդանյան
Այսօր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսում, պատասխանելով օգտատերերի հարցերին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Արա Վարդանյանը ասել է. « «Paulaner» գարեջրատնային ցանցը նաև իմն է: Մենք մոտ յոթը տարի առաջ չորս ընկերով հիմնեցինք այն, այժմ կա 7 փայատեր, և ինձ է պատկանում 15 տոկոսը: Մենք այն ստեղծել ենք վարկային միջոցներով, ընդ որում դրանք շատ մեծ չէին. Այդ ժամանակ պետք եկավ ներդնել մոտ 25 հազար ԱՄՆ դոլար, որը ես ստացել եմ որպես վարկ՝ չնայած կարող էի ունենալ, քանի որ մեր ընտանիքում սովորություն կա, որ պետք է աշխատել: Ես այդպես էլ արել եմ՝ 16 տարեկանից աշխատել եմ» Ինչ վերաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ասաց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը միակ կառույցն է, որն անցնում է կրկնակի ստուգում ու աշխատում է թափանցիկ: «Հիմնադրամի գործունեության 25 տարվա ընթացքում մենք կարողացանք հասնել թափանցիկության ֆենոմենալ մակարդակի: Ես, միանշանակ, պնդում եմ, որ մեզ պես աշխատող թափանցիկ կազմակերպություն ես չեմ ճանաչում: Մենք միակն ենք, որ անցնում ենք երկու տեսակի ստուգում», - ասաց Վարդանյանը:
