Կառավարության շենքի ուղղությամբ այրված վերարկուն նետելու համար տարեց քաղաքացուն բերման ենթարկեցին (video)
Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, տեղում կան նաեւ ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:
Քաղաքացիներից մեկը՝ տարեց մի տղամարդ, ի նշան բողոքի, այրել է վերարկուն եւ նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչի պատճառով ոստիկանները վերջինին բերման են ենթարկել: Իրավապահները բերման են ենթարկել եւս մեկ անձի։
