Արյունի մեջ թաթախվածների տենչանքը. սիրտները թուրք է ուզում

Նրան, ովքեր տարիներ շարունակ եւ մինչեւ մի քանի օր առաջ թմբկահարում էին տերպետրոսյանական տականք թեզը, որ առանց Արցախ սերգոները լավ են ապրելու, որ լավ եղավ Արցախը հանձնեցին, ինչու պիտի իրենց զավակները գնային Արցախում զոհվեին, երեկ բախվեցին տգիտության պատին:
Օգտվելով Հայաստանի թուլամորթ և պարտվողական իշխանությունների անճարակությունից՝ Ադրբեջանը հերթական ագրեսիան նախաձեռնեց Հայաստանի դեմ՝ փորձելով ապահովել Հայաստանի կապիտուլացման նոր փուլը։
Թշնամու լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ունենք նոր զոհեր, նոր վիրավորներ ու նոր գերիներ, ինչպես նաեւ տարածքային զգալի կորուստներ՝ Սյունիքի Սիսյան-Ջերմուկ երկայնքով, մոտավորապես 41 քառակուսի կիլոմետր ՀՀ սուվերեն տարածքից անցել է թշնամու վերահսկողության ներքո:

Վերոնշյալ տականք թեզի պաշտպանները, ինչպես նաեւ թուրքերի հետ բարիդրացիության քարոզիչները , սակայն, այսօր էլ, երբ պատերազմը տեղափոխվել է Հայաստանի սուվերեն տարածք, չեն հասկանում իրավիճակի ողջ լրջությունն ու ողբերգությունը ու շարունակում են ապազգային հայտարարությունները: ՔՊ-ում հանգրվանածնախկին ճամբարափոխներից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը մինչ սահմանին զոհեր ունենք հայտարարում, հույս է հայտնում, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության դարաշրջան, այդուհանդերձ կբացվի. «Ես հավատում եմ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության դարաշրջան կբացվի», ասել է այս մառազմը ի պատասխան հարցի, թե Սյունիքում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո էլի հավատում է արդյոք, որ խաղաղության դարաշրջան կբացվի. «Այո, այո, մեր վերջնական նպատակը պետք է լինի խաղաղությունը»,- դիտարկմանը, որ մինչ հայկական կողմը խաաղություն է մուրում, պաշտոնական Բաքուն խոսում է Երեւանը, Սեւանը պատմական Ադրբեջան լինելու մասին, թրքահպատակ այս երեսփոխանը անդրրդվելի է մնացել, ասելով. «Ես հավատում եմ, ինչ եք ուզում ինձանից: Վերջ եւ առաջ պետք է դնել հարեւանների հետ խաղաղ ապրելու հեռանկար»:

Թե ում եւ ում երեխաների հաշվին են իշխանական այս տականքները խաղաղություն պատկերացնում, դեռ քանի զոհ է սրանց մարդակեր սիրտը տենչում, ինչ գին ունի այս վիժվածքների համար խաղաղությունը՝ կորցրած հայրենիք, երիտասարդ տղաներ, թե ոչնչացված պետականություն:

Այս մռազի ձայնը երկու ամիս է չէր լսվում, քոչարյանանդոների, վիգենխաչատրյանների գարշանքի կույտը մեկ անգամ չէ, որ արյան վրա առեւտրի են դուրս եկել, հիմա էլ ձեռքներն արյունոտ, հայրենիք կորցրածները թուրքական «քյարդաշություն» , նրանց հետ բարիդրացիություն են տենչում: Սրանց ծանծաղ ուղեղներին չի էլ հասնում, որ իրենք որքան բարձր են գոռում խաղաղության դարաշրջաի մասին, թշնամին այնքան շատ է մեծացնում ախորժակը՝ այդ հայտարարություններն ընդունելով թուլության, անճարակության նշան: Սա է խաղաղության գինը, խաղաղություն մուրալու հետեւանքը, երբ դու վախկոտի պես պատրաստ ես ամեն բան հանձնել միայն թե չպայքարել, սրա գինը նոր զոհերն ու նոր կորուստներն են: Իսկ ձեր խաղաղասեր թշնամուն ընդամենը պատեհ պահ է պետք, օգտվելով այն հանգամանքից, որ Պաշտպանության նախարար է նշանակվել ռազմական գործից անտեղյակ, ասֆալտի մի մասնագետ, իրականացրեց առաջին լայնածավալ սադրանքը:

Անի Սահակյան

դիտվել է 2188 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am