Հերթական անգամ փաստվեց, որ Փաշինյանի օրոք խաղաղություն չի լինելու, նա պետք է օր առաջ, ժամ առաջ հեռանա. Գեղամ Մանուկյան

Այսօր հերթական անգամ փաստվեց, որ հայրենադավ իշխանության ու Փաշինյանի օրոք եւ կառավարման պայմաններում մեր երկրում չի լինելու արժանապատիվ խաղաղություն, չի լինելու խաղաղություն ընդհանրապես։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Քանի որ թշնամին սանձարձակ է, դիմացինը՝ մշտապես զիջող ու իր նախապես արված անմիտ քայլերով, բանավոր տրված խոստումներով ստեղծել է անել վիճակ։


Հետո արդեն կխոսենք, թե ապագայի ու խաղաղության սուտ խոստումներով ինչպես պահեցին իշխանությունն ու ում միջոցով պահեցին։

Հիմա այլեւս Հայրենիքի պաշտպանության հարց է։ Մի կողմից պաշտպանություն, կուռ պաշտպանություն, բայց նաեւ՝ գիտակցում, թե ինչ իրավիճակ է ստեղծվել։

Առ այդ, կեղծ միասնականության կոչի փոխարեն հստակ է մի բան՝ Փաշինյանը պիտի հեռանա։ Ժամ առաջ, օր առաջ։ Որ հնարավոր լինի կազմակերպված, կուռ, համադրված, հստակ պաշտպանություն, դիվանագիտական, քաղաքական զորաշարժ կատարել։

Այս իշխանությունը շարունակում է իր գավառական, մանկամիտ խաղերով արպաքին հարաբերություններում նույն խաբեբայությունն, ինչն անում է սեփական ժողովրդի հետ։

Հեռուստատեսությամբ ԱԽՔ հայտարարում է ՀԱՊԿ դիմելու մասին, բայց մինչ այժմ գրավոր դիմում չի եղել։

Զուգահեռ՝ սեփական ուսապարկերին հրահանգավորած ԱԺ ամբիոնից շարքով հակառուսական ու ՀԱՊԿ դեմ ելույթներ ունենալ։

Այնքան հիմար են, որ չեն էլ անդրադառնում, թե ինչ մեծ կրակի հետ են խաղում։ Իրենց միայն վերաբերեր՝ գլուխները քարը։ Բայց մեր երկրին ու հայությանն է առնչվում։ Երբ ԱԺ ֆեյբուքյան պաշտոնական էջը տեղադրում է նման հակառուսական ելույթների տեսանյութերը (մինչ այժմ երբեք այդ էջում պատգամավորների ելույթներ չէին դրվում), դա արդեն դիտվելու է պաշտոնական քաղաքականություն։

Իսկ այդ ընթացքում զոհեր, որոնց անուններն անգամ շուրջ 10 ժամ հետո պաշտպանության նախարարությունը զլանում է հայտնել։ Գերեւարվածներ, հենակետային կորուստներ, վտանգված Սյունիք։

Հ.Գ. Մեկ տարի առաջ, ճիշտ այս օրը Ազատության հրապարկում նիկոլի հեռացման պահանջով հանրահավաքի էինք։ Իսկ դրան նախորդել էր հողատուի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանցներին հանձնելու դրույթը միշտ եղել է բանակցությունների սեղանին։ Արտգործնախարարի մամուլի քարտուղարը ( Աննա Նաղդալյանն էլ վաղուց հեռացել է) հերքեց Փաշինյանի ցնդաբանությունը, իսկ արտգործնախարար Արայիկ Այվազյանը հրաժարական տվեց»,- գրել է Մանուկյանը։

դիտվել է 194 անգամ
Լրահոս
Նոր Գեղիում բախվել են 253 համարի ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավորներ Վեդիի մանկապղծության դեպքով Փաշինյանը տեսա՞ք՝ ինչ արեց․ Գեղամ Մանուկյան (video) ՀԷՑ-ի սեփականատերը չի ընդունի կառավարության առաջարկը. Ղազինյան Սարսափելի մանրամասներ մանկապիղծներից․ ինչ է բացահայտել Սյուզի Բադոյանը (video) Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am