Սասուն Միքայելյանը հայտնում է, թե ով կլինի 2018 թ.-ին վարչապետ
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ առաջիններից էր, ով արձագանքել է «Սասնա ծռեր»-ի գործողություններին: «Մարդիկ ուզում են ազատագրել երկիրն այս իշխանություններից, բա ի՞նչ անեն: «Սասնա ծռեր»-ի համար ողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը»,- նման համոզմունք հայտնեց պատգամավորը: Հարցին՝ հնարավո՞ր է համարում պատգամավորը երկրում հեղափոխությունը,ասաց, որ թավշյա հեղափոխություն պետք չէ, իշխանափոխություն է պետք, որի համար հիմքեր է պետք ունենալ և անհրաժեշտ է գործուն պլան կազմել: Հարցին՝ ինչպես է վերաբերվում դաշինքը 2018 թվականից հետո ՀՀ վարչապետի փոփոխության հարցին, պատգամավորն արձագանքեց. «Ես համոզված եմ՝ վարչապետը կլինի Սերժ Սարգսյանը, եթե ոչ վարչապետ, ապա կլինի գենսեկը»:
