Նիկոլ Փաշինյանի արյունոտ խաղաղության գինը նոր աղետալի թուղթն ու նոր զոհերն են


Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նոյեմբերի16-ին ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։ Նոր տեղեկությունների դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրությամբ։
Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նիստից հետո ՔՊ-ական պատգամավոր Է․ Աղաջանյանը հայտնել էր 15 զոհի մասին։ Ոչ պաշտոնական տեղեկություններով մեր զոհերի թիվն ավելի մեծ է։
Օրվա ավարտին Կրեմլի պաշտոնական կայքը տեղեկություն հրապարակեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսային զրույց՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ շփումները շարունակել։
Համաձայն ՀՀ կառավարության ներկայացրած պաշտոնական հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ոչ այլ ինչ են, քան ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ստեղծված իրավիճակում վարչապետը հույժ կարևորել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը:
Ըստ աղբյուրի՝ վերահաստատվել է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների նկատմամբ հայկական կողմի հավատարմությունը:
Մինչ այդ՝ անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք:
Օրվա ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Հանրային հեռուստաընկերության եթերում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ
Հայաստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը 1997 թվականից երկու երկրների միջև գործող պայմանագրի համաձայն՝ պաշտպանելու երկրի տարածքային ամբողջականությունը, քանի որ հարձակում է եղել Հայաստանի սուվերեն տարածքի վրա։
«Բազմաթիվ անգամ ընդհանրապես խոսվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ Ռուսաստանի Դաշնության համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը: Այս առումով մենք մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի մենք կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:,- նշել էր նա և հավելել,թե խոսքը միայն բանակցային մակարդակում օգնության մասին չէ։ «Եթե բանակցային ճանապարհով հնարավոր չի լինում լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել։ Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել, բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերին դիմելու, այսինքն` միջազգային այլ գործընկերներին դիմելու, որպեսզի ստեղծված ճգնաժամը լուծենք, բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, գործարկել առաջնային դրանք»,- հայտարարել էր Արմեն Գրիգորյանը:
Այլ միջազգային կառույցներ ասելով, ԱԽ քարտուղարը թերևս նկատի էր ունեցել ՆԱՏՕ-ին, նաև միգուցե հարևան այլ երկրների, մասնավորապես Իրանին ռազմական աջակցության հարցով դիմելու հնարավորությունը։ Նման հայտարարությունը այս գերլարված իրավիճակում խիստ վտանգավոր է։ ՆԱՏՕ-ին դիմելու մասին ակնարկներ անելուց առաջ, պետք է շատ լավ հիշել, որ ՆԱՏՕ-ի բանակի 70 տոկոսը Թուրքիայի զինվորներն են։ Իսկ Թուրքիան Ադրբեջանի մշտական աջակիցն է։ Ի դեպ, ճիշտ այն ժամին, երբ Արմեն Գրիգորյանը հնչեցնում էր վերը նշված հայտարարությունը, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսային զրույց է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ։ Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին սրված իրավիճակը։ «Թուրքիան այսօր, ինչպես միշտ, Ադրբեջանի կողքին է»,- ասել է Աքարը։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում սահմանազատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին նոր փաստաթղթի ստորագրման համար։ Անցյալ տարվա նոյեմբերի 9-ից հետո անցել է ավելի քան մեկ տարի ժամանակ, ինչի՞ շուրջ են այս ընթացքում բանակցել ՀՀ իշխանությունները։ Այս ողջ ընթացքում մենք անընդհատ ունեցել ենք տարածքային և մարդկային կորուստներ։ Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել, որ Ադրբեջանը մաքսային կետ դնի ՀՀ ռազմավարական նշանակության ճանապարհի վրա, թշնամուն է զիջել ռազմավարական մի շարք բարձունքներ։ Պարտվողական այս ողջ գործընթացն իրականացվել է խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանները վերականգնելու և խաղաղության դարաշրջան բացելու մասին լոզունգները դրոշակ դարձրած։
Նիկոլ Փաշինյանի բերած արյունոտ խաղաղ դարաշրջանը ազգային աղետի է վերածվել, մենք կորցնում ենք հայրենիքը։ Հայաստանը անկախության ողջ շրջանում երբեք այսքան ազգադավ ու անկարող իշխանություն չի ունեցել, մեր վիճակը երբեք այսքան վատ չի եղել։ Պարտված իշխանությունը չի կարող վստահություն ներշնչել, չի կարող բանակցել և անվտանգություն ապահովել։ Պատերազմում պարտված իշխանությունը կարող է ընդամենը ստորագրել իրեն դեմ տված հերթական կապիտուլյացիայի թուղթը՝ արարքն արդարացնելով հնարավոր զոհերից խուսափելու պարտադրանքով։ Մենք հիմա հենց այդ պրոցեսում ենք։


Հայկ Դավթյան

դիտվել է 4955 անգամ
Լրահոս
Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան Այսօր հայ ազգի ամենամեծ ամոթի և խայտառակության օր է․ դատում են Վեհափառին․ Ղահրամանյան (video) Հիմնովին խարխլվում է պետություն-եկեղեցի հարաբերությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը․ ՀՅԴ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 8 վագոն ցորեն, 10 վագոն քար Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am