Կրակոցներ՝ Սևանում. հեղինակը Հալաբյանցի Սիլոտ Վարդանի տղան է
Shamshyan.com-ը գրում է, որ երեկ հուլիսի 3-ին կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու հարավային ափին գտնվող հանգստյան գոտիներից մեկում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ կրակոցները արձակվել են «Պալունդա» հանգստյան գոտում: Եվ կրակողը հեռացել է նշված վայրից: Արդեն ոստիկանությունում Սևանի ոստիկանները, ձեռնարկելով ստացված օպերատիվ-հետախուզական տեղեկությունները, պարզել են, որ կրակոցները արձակել է Հալաբյան փողոցի 17 շենքի բնակիչ 32-ամյա Արարատ Վարդանի Առաքելյանը: Ա. Առաքելյանը ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին և ներկայացրել գազային ատրճանակը՝ լիցքավորված 3 փամփուշտով և կրակված 2 պարկուճները: Մանրամասները՝ այստեղ:
