Ադրբեջանը բռնի զավթում է. Ո՞ւր է բանակը, ո՞ւր մնաց՝ «ճանապարհների ինքնիշխանությունը»

Դեռ նոյեմբերի սկզբին Երևան ժամանեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ով Փաշինյանի հետ հանդիպմանը ավետեց բարի լուր՝ «ճանապարհների ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն դրանք...»:

Հայաստանի ու Ադրբեջանի մինչև ճանապարհների ապաշրջափակման հարցում լուծումներն առաջին հերթին հիմնվում են այն հանգամանքի վրա, որ այդ ճանապարհների ինքնիշխանությունը մնալու է այդ պետությանը, Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է: «Դուք գիտեք, որ աշխատել են նաև ճանապարհաշինության ոլորտի փորձագետներ, որոնք հետազոտել են ճանապարհները: Այսօր ունենք շատ լավ պատկերացումներ, թե իրականում ինչպիսին է ճանապարհների վիճակը: Հոկտեմբերի 22-ին անցկացրած համատեղ աշխատանքային խմբի 8-րդ նիստից հետո, մեզ թվում է, կհանգենք կոնկրետ լուծումների», - նշել էր Օվերչուկը։

Նման մի հայտարարություն նաև Ռուսաստանի արտգործնախարարությունն էր արել՝ հայտնելով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի բոլոր կողմերը համաձայնել են՝ ապաշրջափակված բոլոր ճանապարհները շահագործվելու են պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգանքի հիման վրա։

Ադրբեջանն ու Թուրքիան ապաշրջափակման մասին խոսելիս կիրառում են «Զանգեզուրի միջանցք» տերմինը, ինչը կտրականապես մերժում է Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային խմբում Ռուսաստանը ներկայացնող փոխվարչապետին Երևանում ընդունելով՝ վերստին հայտարարել է՝ Ադրբեջանը միջանցքի մասին խոսելով փորձում է պարտադրել իր ընկալումները փոխվարչապետի համանախագահությամբ գործող հանձնաժողովին, ինչը Հայաստանի համար անընդունելի է։ «Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են միջանցքներին, բացասական են ազդում մեր աշխատանքի արդյունավետության և մթնոլորտի վրա, հատկապես հաշվի առնելով, որ մեր եռակողմ հայտարարություններում միջանցքների մասին որևէ խոսք չկա», - ընդգծել էր Փաշինյանը:

Երևանը հայտարարում էր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցում պատրաստ է կոնկրետ լուծումների գնալ, ըստ վարչապետի՝ Հայաստանը պետք է ստանա ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիներ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն էլ՝ Հայաստանի, այդ թվում՝ Ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը կապող:

Բայց ի՞նչ էր նշանակում Ռուսաստանի փոխվարչապետի այն հայտարարությունը, թե ճանապարհների հսկողությունն իրականացվելու է պարիտետային, այսինքն հավասարության հիմքով, Փաշինյանի իշխանությունը սա պարզե՞լ էր... Ադրբեջանը տևական ժամանակ բացահայտ հայտարարում էր, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ն Ադրբեջանի տարածք է «Մինչդեռ հիմա, փաստորեն, հայկական մեքենաները օգտագործում են Ադրբեջանի տարածքը Հայաստանի Ա կետից Բ կետ հասնելու համար՝ առանց որևէ ստուգման և Ադրբեջանը փորձագիտական մակարդակով հստակ հայտարարել է, որ իրենք ակնկալում են, որ պետք է լինի պարիտետային սկզբունք: Ինչպես Հայաստանն է օգտվում այն Գորիս-Կապան ավտոճանապարհի Ադրբեջանի վերահսկողության տակ եղած հատվածից՝ առանց որևէ ստուգման, այնպես էլ իրենք են պահանջում, որպեսզի պարիտետային սկզբունքով կարողանան օգտվել Հայաստանի տարածքից», - օրեր առաջ նկատել էր փորձագետ Բենիամին Պողոսյանը: Ըստ քաղաքագետի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելիս Ադրբեջանն հենց այսպիսի լուծում է ցանկանում. «Ասում են, որ ցանկանում են նստել ավտոմեքենա նախկին Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի շրջանում, հատել Ադրբեջան- Հայաստան սահմանը Սյունիքի մարզում, այնուհետև հատել Հայաստան-Նախիջևանի ինքնավար հանրապետություն սահմանը էլի Սյունիքի մարզում և այդ ամբողջ հատվածում չեն ցանկանում տեսնել որևէ հայ ոստիկանի հայ սահմանապահ զորքերի ներկայացուցչի»:

Նոյեմբերի սկզբին Ռուսաստանի փոխվարչապետին ընդունած Փաշինյանը նաև շեշտել է՝ պետք է բանակցել նաև մաքսային, ֆիտոսանիտարական, սահմանային հսկողության և հսկողության այլ հնարավոր տեսակների շուրջ: Ընդգծելով, որ բոլոր տեսակի հսկողական գործառույթները իրականացվելու են պարիտետային հիմքով՝ Օվերչուկը հավելել էր՝ եռակողմ աշխատանքային խմբում արդեն քննարկել են, թե ինչպես, ինչից պետք է սկսել ավտոմոբիլային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Ժամկետների մասին, սակայն, ո՛չ Փաշինյանը, ո՛չ Օվերչուկը չեն խոսել։

Այն, ինչ տեղի է ունենում ուրեմն Սյունիքի մարզում՝ ճանապարհների բռնազավթում է, իսկ ավելի խորքային՝ Սյունիքը կտրելու փորձ:

Հայաստանն ուղիղ մեկ տարի ուներ, որպեսզի բանակցեր Ռուսաստանի հետ՝ նման ելք թույլ չտալու համար: Բայց ինչպես միշտ՝ Հայաստանը կանգնել է փաստի առաջ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը թելադրում է իր պայմանները ու գործում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3121 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am