Երևանում +40 աստիճան է. Գագիկ Սուրենյան
Ժամը 16:30 դրությամբ Երևանում +40 աստիճան է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նշենք, որ Գ.Սուրենյանը առավոտյան 9:00-ին արձանագրել էր +30 աստիճան՝ նշելով, որ նման բան առաջին անգամ է տեսնում: «Ժամը 11:00 դրությամբ արդեն +34, տեսնենք ուրենք հասնելու: Ժամը 12:00 դրությամբ Երևանում +36 աստիճան է: Ժամը 14:00 դրությամբ Երևանում +38 աստիճան է: Ժամը 16:30 դրությամբ Երևանում +40 աստիճան է:»,- գրել է նա:
