Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը մանդատները վայր դնի.մեկնաբանում է Վարդևանյանը (video)
Մանդատները վայր դնելը պարտադիր հետևանքներ, ցավոք, չի առաջացնում, սահմանադրությունը նման կարգավորում չի նախատեսում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելուց հետո իրավաքաղաքական հնարավոր զարգացումներին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա մանրամասնեց, որ դրանից հետո խորհրդարանը չի ցրվի, քանի որ այդպիսի պարտադիր դրույթ սահմանադրությամբ չկա․ սահմանադրության հեղինակները ժամանակին, նրա խոսքով, «խելագարության կանխավարկածով» չեն առաջնորդվել ու չեն կանխագուշակել այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանում։
