2020 թվականին Հայաստանի կրած պարտությունից հետո սահմանային լարվածությունը հատկապես Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում շարունակվում է։ Այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ այսօրվա իշխանությունները համակերպվել են պարտվողական քաղաքականության հետ, և թուրքը հայտնվել է ՀՀ սահմաններում, խորհրդարանում «Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Գնահատելով հակառակորդին՝ մենք ասում ենք, որ շարոնակվում են ճնշումները պարտված իշխանության վրա։ Միջազգային փորձն է ցույց տալիս, որ պարտված իշխանությունները միշտ գտնվում են թե հակառակորդի, թե միջազգային հարթակում թելադրանքի, պարտադրանքի ներքո», - ասաց Օհանյանը։
Նա նշեց, թե հակառակորդը մեր իշխանություններին գցել է խաղաղության խաբկանքի մեջ։
«Երևան-Գորիս մայրուղին, ըստ էության, գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրը մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության՝ Զանգեզուրի միջանցք գաղափարն առաջ տանելու համար։ Ճանապարհների ապաշրջափակումը բերելու է Հայաստանի և Արցախի ավելի խորը շրջափակման, տնտեսական ճնշման և ժողովրդագրական պատկերի փոփոխության», - ասաց Սեյրան Օհանյանը։
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարե Սոսեն
Փետրվարի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը