Հայրենազուրկ տականքների բարբաջանքները

Հայաստանում վերջին օրերի գործընթացները, մասնավորապես Գորիս-Կապան ճանապարհին եւ Ճակատենի հատվածում մաքսակետերի տեղադրումը, ինչպես նաեւ Ջերմուկի դիրքերում թշնամու առաջխաղացումը հուշում են, որ ուղղակի ընթանում է նախօրոք պայմանավորված սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Ամեն ինչ հուշում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն ուղղակի վախենում են ժողովրդին ասել դրա մասին, եւ ընդհանրապես՝ ինչու ասել, եթե կարելի է հրամցնել կայացած փաստը։
Իսկ մինչ այդ հայաստանյան թուրքերն իրենց թրքահաճո հայտարարություններով կապահովեն համապատասխան միջավայր, որ իրենց ընտրողը չհիասթափվի իրենցից, ոտքի չկանգնի կատարվածից, մի կողմից Նիկոլ Փաշինյանն է իր թուրք բարեկամների հետ մասնատում ՀՀ տարածքը ու հանձնում թշնամուն, մյուս կողմից հայրենազուրկ տականքներն են հայտարարում, թե դրանք մերը չէին, ադրբեջանցիներինն է: Երեկ հերթը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանինն էր. «Անցակետեր են տեղադրվել այն տարածքներում, որոնք որ համարվում են Ադրբեջանի Հանրապետություն, և իրենք իրենց վերահսկողության տակ գտնվող մասում տեղադրել են անցակետեր։ Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայր կտրված չէ Հայաստանի Հանրապետությունից, կան բնակավայրեր, որ ճանապարհը երկարել է, կա ճանապարհ՝ ոչ բարվոք վիճակում է, և դա էլ տարվա վերջ կշտկվի»,–ասել է նա լրագրողների հետ զրույցում:


Հարցին, թե առանց դելիմիտացիայի և դեմարկացիայի՝ ինչպես է Ադրբջանը եկել և ասում, որ իրենն է այդ տարածքը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ մենք 2010 թվականի վարչական օրենք ունենք, որով այդ տարածքները տարանջատվել են, ինչպես նաև կան այն բոլոր քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակաշրջանից գոյություն ունեն, որով ՀՀ-ն անկախություն է հռչակել։
«Մենք պետք է հասկանանք, թե հայրենիքը դա վիրտուալ ինչ-որ բան է, որ սկսում է ամբողջ լեռնաշխարհով, թե կոնկրետ սահմաններ ունեցող բան է»,-ասաց նա և նշեց, որ եթե դեմարկացիայի, դելիմիտացիայի արդյունքում պարզ դառնա, որ ինչ-որ տեղեր ադրբեջանական ուժերը պետք է հետ գնան, միանշանակ հետ կգնան։

Ինչքան այլասերված ու ապազգային պետք է լինեն մարդ, որ հայտարարի, թե Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական տարածք է, եթե ադրբեջանական տարածք էր, ինչու եւ ինչպես էր 30 տարի շարունակ այն մերը, որ պահից եւ ով որոշեց, որ այն այլեւս մերը չէ, եթե սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ չեն սկսվել: Կնշանակի, որ սկսվել է ու հայաստանյան ազգադավերը իրենք իրենց մեջ որոշել են, որ մեր հողն ադրբեջանական տարածք է:

Հիշեցնենք, որ հայկական հողն ադրբեջանական է հռչակել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Նիկոլ Փաշինյանը սյունյաց տեղանունները ադրբեջանական անվանումով հնչեցրեց, իսկ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը հայտարարեց, որ Տավուշի հողերն անկլավներ են, ՔՊ-ական պատգամավորնեից շատերն են այդ մասին խոսել: Հարց՝ ինչու երեք տարի առաջ, երբ նոր եկաք իշխանության այդ հողերը հայկական էին, իսկ հիմա՝ ադրբեջանական, ով եւ որտեղ է որոշել, որ դրանք ադրբեջանական են, կարող է վաղն էլ արթնանաք ու որոշեք, որ ձեր կանայք ու երեխաներն էլ են ադրբեջանական ծագման, քանի որ նման ցանկություն ունի ձեր կիրթ ու կառուցողական բարեկամը:

Անի Սահակյան

դիտվել է 2618 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am