Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում. Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Նիստին ամբաստանյալներից ներկայացվել էին միայն Սասունիկ Կիրակոսյանը եւ Հովհաննես Պողոսյանը: Մյուսները նախորդ նիստին հեռացվել են նիստերի դահլիճից ոտքի չկանգնելու պատճառով: Դատարանը որոշեց ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավել հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը փորձեց հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ նշելով, որ որպես պաշտպան դեռեւս ներգրավված չի։ Փաստաբանը հեռացավ դատական նիստերի դահլիճից, դատավորն էլ ասաց, որ կարող է այլեւս չմասնակցել։ Դատավորը կարգադրեց ուղեկցող գումարտակի աշխատակիցներին դատական նիստերի դահլիճ բերել Գալուստ Գրիգորյանին և նրան ներկայացրեց հանրային պաշտպան Արկադի Գևորգյանին: Դատավորը նշեց, որի նախորդ պաշտպանը գտնվում է ամենամյա արձակուրդում և Արկադիա Գևորգյանը ներկայացել է որպես վերջինիս փոխարինող: Ամբաստանյալը նշեց, որ որևէ ցանկություն չունի նոր պաշտպանի ներգրավման, իսկ մեղադրող և պաշտպանական կողմը առարկություն չհայտնեց: Դատարանը որոշում կայացրեց ներգրավվել հանրային պաշտպանին դատական գործի վարույթին: Այսօրվա նիստին ներկա չէի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկություն չկա, եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու: Տիգրան Եգորյանն էլ գրություն է ուղարկել դատարանին այն մասին, որ ինքնազգացողությունը վատ է և խնդրել է դատարանին իր բացակայությունը համարել հարգելի: Այնուհետև, խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ Տաթեւիկ Գրիգորյանը, որոշեց Հայրապետյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ պատասխանատվության վերբերյալ դիմում ներկայացնել փաստաբանների պալատ: Նիստի ընդմիջվելուց հետո «Հիմնադիր խորհրդարանի» համակիրներից մի կին ասաց, որ ինքը հայտարարություն ունի Ժիրայր Սեֆիլյանի անունից։ «Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, որոնք ունեն առաքելություն ոտքի կանգնեցնելու մեր ժողովրդին եւ տապալելու թրքաբոլշեւիկյան, ենիչերական առկա ռեժիմի համակարգը։ Ի՞նչ եք սպասում, ինչի՞ եք սպասում։ Սպասո՞ւմ եք ռազմագերիների կացնահարմանը»։
