10 րոպե նիստ, 1 ժամ՝ ընդմիջում
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ հուլիսի 4-ին տեղի ունեցավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը տեղեկացրեց, որ որպես մեղադրող կողմ է ներգրավվել նաև ՀՀ գլխավոր դատախազության թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Հակոբ Ենոքյանը: Փաստաբան Նինա Կարապետյանցը փորձեց ելույթ ունենալ, սակայն դատարանը նրան այդ հնարավորությունը չտվեց, քանզի վերջինս դեռևս գործի վարույթին ներգրավված չէր: Փաստաբան Նինա Կարապետյանցը հեռացավ դատական նիստերի դահլիճից: Նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը դատական նիստը վերսկսելուն պես այն կրկին ընդմիջեց, քանի որ չեն կարողացել կապ հաստատել Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանի եւ Ներսես Պողոսյանի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ։ Ի դեպ, սա այսօրվա դատական նիստի 4-րդ ընդմիջումն էր, ընդհանուր առմամբ՝ Տաթեւիկ Գրիգորյանը 10 րոպե դատական նիստ է վարում եւ հայտարարում 1 ժամ ընդմիջում։
