9 մլրդը չփրկեց

 

Կապանի ընտրությունները ցույց տվեցին, որ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի իշխանության երգը երգված է։
Կապանցիները անվտանգության վտանգը շատ հստակ զգացին՝ կատարելով օբյեկտիվ ընտրության հայրենիքը պահելու և հեղափոխական պոպուլիզմի, տգիտության, անփորձության և անխուսափելի տապալման միջև։

Կապանում ՔՊ թեկնածուին՝ ԱԺ իշխանական պատգամավոր Դավիթ Դանիելյանին, ոչինչ չփրկեց՝ անգամ կառավարության խոստացած 9 մլրդ դրամ ներդրումային ծրագիրը կրթության ոլորտում։
Հատկանշական է, որ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում կրթական նոր մոդելի ներդրման ծրագիրը ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել էր դեռևս նոյեմբերի 4-ին։ Սակայն ծրագիրը կառավարության նիստում լայնորեն քննարկվեց և որպես քաղաքական գովազդ ներկայացվեց նոյեմբերի 11-ի նիստում՝ Կապանի ՏԻՄ ընտրություններից 3 օր առաջ։ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի գրեթե 1 ժամանոց ելույթը, որտեղ նա կապանցիներին նոր որակի կրթություն և դրանով պայմանավորված պայծառ ապագա էր խոստանում՝ հընթացս նաև մեղադրելով նախկին իշխանություններին, որևէ արդյունք չտվեց։ Կամ էլ տվեց՝ հակառակ իմաստով։ Կապանցիները գնացին և ընտրեցին իրենց վստահությունը արդեն վայելող, Կապանի նկատմամբ իր նվիրվածությունը գործով ապացուցած գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանին՝ ընտրելով նրա ղեկավարած Շանթ դաշինքին, որն ստացել է ձայների մոտ 70 տոկոսը։
Ընտրության նման ելքը Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր թիմակիցներ Սուրեն Պապիկյանի և Արայիկ Հարությունյանի անձնական պարտությունն էր։ Այն ժամանակ դեռ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը քարոզարշավի ամփոփիչ փուլում անձամբ էր ուղեկցում ՔՊ թեկնածու Դավիթ Դանիելյանին։ Նրանք միասին անգամ «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատ այցելեցին՝ ցույց տալով, որ իրենք են Կապանում իրավիճակի տերն ու տնտեսական ռեսուրսների տնօրինողը՝ շատ լավ հասկանալով, որ այդ կոմբինատը կարևոր սոցիալ-տնտեսական նշանակություն ունի տեղի բնակիչների համար։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 15 տոկոսը պատկանում է ՀՀ կառավարությանը եւ հնարավոր է այդ մասնաբաժինը վերադարձվի Հայաստանի քաղաքացուն: Ես՝ լինելով քաղաքական թիմի անդամ եւ լինելով «Քաղաքացիական պայմանագրից» ընտրված պատգամավոր, նույնպես հետաքրքրված եմ կոմբինատի ապագայի, կոմբինատի ծավալների ընդլայնման եւ ներսում մեր հայրենակիցների շահերը պաշտպանելու գործում: Մենք կոմբինատում անդրադարձել ենք ընդլայնվող արտադրության ծավալներին։ Հնարավոր է նոր ատոմակայանի կառուցում եւ պղնձաձուլարանի ստեղծում, ծանոթացել ենք քաղաքացիների խնդիրներին, լսել ենք պահանջները, առաջարկները եւ դրա արդյունքում պետք է կայացնենք մի շարք որոշումներ, որի արդյունքում կոմբինատի շահագործումը ավելի շահավետ կլինի թե՛ սեփականատերերին, թե՛ Հայաստանի Հանրապետությանը»,- այցից հետո հայտարարել էր Դավիթ Դանիելյանը։

Բայց սա էլ չաշխատեց։
Հայտնի է նաև, որ Կապանի ՔՊ երիտասարդ թեկնածուն Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է։ Նա Հարությունյանի սանիկն է, ԿԳՄՍ նախարար եղած ժամանակ եղել է նրա օգնականը։ Հետագայում Հարությունյանը նրան ընդգրկեց ՔՊ խորհրդարանական ցուցակում։ Իսկ այժմ էլ միջնորդել է, որ դառնա Կապանի ՏԻՄ ընտրության ՔՊ ցուցակի առաջին համարը՝ որպես խոշորացված համայանքի ղեկավարի թեկնածու։ Այսինքն՝ սա նաև Արայիկ Հարությունյանի պարտությունն է։

Նաիրա Բաղդասարյան

Լուսանկարը՝ Առավոտի

դիտվել է 2268 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am