Հայկական բանակի ստորացման օպերացիան․ Սուրեն Պապիկյանի նշանակման գինը

 

Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած պետական քաղաքականությունը տանում է հայկական բանակի վերջնական ոչնչացման է։ Սա այլևս փաստ է։ Հայկական բանակն ու հայ զինվորը անկախության 30 տարիների ընթացքում երբեք այսքան ստորացված չեն եղել։ Հայ զինվորը իր վրա հարձակվող թշնամական բանակի զինվորին միշտ արժանի դիմադրություն է ցուցաբերել, ինչի մասին մենք ունենք աննախադեպ հերոսական պատմություններ։
Մինչդեռ այժմ ականատես ենք լինում, թե ինչպես է թշնամին առանց կրակոցի գրավում հայկական դիրքերը, հայ զինվորն էլ ենթարկվում է հակառակորդի հրահանգին՝ լքելով դիրքը։ Ոչ պաշտոնական տեղեկությունը, թե հայկական զինուժին հրահանգված է չկրակել, որևէ կերպ չի հերքվում։ Ավելին, անգամ տեղեկություններ կան, թե պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ է արվել չկրակելու հրահանգին չհամաձայնվելու համար։ Պետք չէ զինվորական գործի խորը գիտակ լինել՝ հասկանալու համար, որ անգամ զուտ ինքնապաշտպանական բնազդից ելնելով զինվորը չի կարող չկրակել իր վրա հարձակվող թշնամու վրա։ Դա կարող է լինել միայն այն դեպքում, եթե հրահանգվել է լքել դիրքը և կա երաշխիք, որ հարձակվողն իր հերթին չի կրակելու սահմանապահ զինվորին։

Ուշագրավ է, որ ստեղծվել են հատուկ պայմաններ առանց կրակոցի հայկական դիրքերի գրավման գործողությունները նկարահանելու և հրապարակելու համար։ Սա արված է հայկական զինուժին ստորացնելու ակնհայտ նպատակով։
Այն, ինչ կատարվում է այժմ ՀՀ պետական սահմանների հետ, լիովին համահունչ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթի ստորագրման նախապատրաստական աշխատանքների գեոպոլիտիկ միտումներին, որոնց անխոս համաձայնվել են նաև ՀՀ ներկա իշխանությունները։ Եթե գյուղ առ գյուղ, դիրք առ դիրք ՀՀ տարածքները հանձնվեն, հերթական փաստաթղթի ստորագրումը արդեն կլինի դեֆակտո իրավիճակի արձանագրում։ Ընդամենը։ Հաջորդաբար Սյունիքի ամբողջական առումը, ինչի մասին Ալիևը բազմիցս խոսել է, կդառնա անխուսափելի իրողություն։ Կանխատեսելի զարգացումներում փոփոխություն ակնկալելը կախված է հայկական կողմի դիմադրության կազմակերպումից՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական ճակատներում։
Վերադառնալով նման պատասխանատու փուլում պաշտպանության նախարարի փոփոխությանը և այդ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի վստահելի կադր Սուրեն Պապիկյանի նշանակմանը՝ նշենք, որ Սուրեն Պապիկյանը մտնում է շատ ծանր բեռի տակ։ Փորձը ցույց է տվել, որ ուժային համակարգերը <<ոչ կադրավիկ>> ղեկավարների չեն ընդունում։ Դա ապացուցվել է երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվելուց սկսած, որը խոշոր հաշվով ողբերգական հետևանք ունեցավ և՛ անձամբ Կուտոյանի, և՛ պետության համար։

Տապալումն ակնհայտ էր նաև Արգիշտի Քյարամյանի ԱԱԾ ղեկավար նշանակմամբ։ Ծառայությունը լքած և հեղափոխությանը միացած զինվորականների հայտնությունը մեր կյանքում ոչ կադրավիկ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ճակատագրական բացթողումն էր։
Ինչով ենք հատուցելու Սուրեն Պապիկյանի նշանակման դիամց՝ ցույց կտա կյանքը։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3687 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am