Սևանի մասին ձոն ասելու փոխարեն, պետք է գործ անել.Վարդան Բոստանջյան
«Սևանի մասին ձոն ասելու փոխարեն, պետք է գործ անել 2001 թվականից սկսած Սևանից ջուր բաց թողնելը լավագույն ձևն է որոշների համար՝ իրենց լավ զգալու համար: Դա գնում է, անընդհատ գնում է, հասկացանք: Էս մասին պրոբլեմ չեմ ուզում ստեղծել, չեմ էլ կարող ստեղծել, որովհետև պարոն Հարությունյանին ասել են՝ հանգիստ դու կկարդաս էս նախագիծը, էնտեղ կարող ա մարդ էլ չըլնի, կգան ժամը երկուսն անց կես, կքվեարկեն կողմ, և կստացվի էս ամեն ինչը»,-խորհրդարանում Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Մեր ծեծված ժողովուրդը ջուր չունի: Առանց այն էլ ժողովուրդը գտնվում է խոցելի ու ծանր վիճակում, ստիպված ի՞նչ է անում, արտագաղթում է: Գոնե թողնեն ջուրը, որ չարտագաղթեն, ինչ մի մեծ բան է, ընկել ենք 200 մլն խմ հետևից, դրա մասին չէ խոսքը, լրիվ ուրիշ բանի մասին է»,- ասաց Բոստանջյանը: «Խոսքն այն մասին է, որ այս ամբողջ նախագիծը հակասահմանադրական ու հակաիրավական է:Նախագծում նշվում է, որ այս լրացուցիչ ջրառի շնորհիվ առաջացող լրացուցիչ գումարները տեղափոխվելու են արտաբյուջետային հաշվին:Իսկ ինչո՞ւ ոչ պետական բյուջե: Արտաբյուջետային ֆոնդերը թափանցիկությունից զուրկ են, որտեղ կոռուպցիոն ռիսկեր ինչքան ուզեք գոյություն ունեն: Էլ չեմ ուզում ավել-պակաս խոսամ», -ասաց Բոստանջյանը:
