Ելք-ը կդիմի ՍԴ
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց,որ իրենց խմբակցությունը կդիմի Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր բաց թողնելու սահմանադրականությունը: «Բացի լրացուցիչ 100 մլն խմ ջրից, տարեկան 170 մլն խմ ջուր է բաց թողնվում Սևանից ոռոգման նպատակով:Մենք համոզված ենք, որ 130 հազար շահառուների հողատարածքների ոռոգման հարցը կարելի է լուծել այլ ճանապարհով: Թող չներկայացվի, որ սա արվում է միայն գյուղացիների համար: Մենք կարծում ենք, որ օրենքի նախագիծը ներկայացված է օրենքի խախտմամբ, այն սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում, մենք դեմ ենք քվեարկում այս նախագծին: Միևնույն ժամանակ կոչ եմ անում իմ գործընկերներին աջակցել մեզ Սահմանադրական դատարան դիմելու հարցում՝ այս օրենքի սահմանադրականությունը վիճարելու տեսակետից՝ գոնե ապահովելու դատարանի մատչելիության մեր իրավունքը», -ասաց Զեյնալյանը:
