Դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել.Արամ Հարությունյան
ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով Սևանի ափին իր առանձնատան մասին տեղեկություններին ,ասաց.«Ես ինքս ձիավարությամբ եմ զբաղվում, ձմռանը լողում եմ և այլն, այստեղ որևէ խնդիր չկա, ցանկացողներն էլ կարող են գալ, տեսնել: Ամենակարևորը հաշվի առեք այն հանգամանքը, որ Շորժան մեծ հեռավորության վրա է Երևանից, և այնտեղ գնացողը պետք է ձկնորսության, ձիավարության հետ սեր ունենա կամ բնության հետ շփվի»: «Առանձնատունն իրենից տնակ է ներկայացնում, շարժական է: Դա իրենից վտանգ չի ներկայացնում, այսինքն՝ եթե ժամանակավոր կառույց է, դոմիկ է, կարելի է ցանկացած ժամանակ վերցնել ու տեղափոխել»,- հավելեց նա: «Վերցրեք ու տեսեք՝ մինչև գործադիր գնալը պարոն Հարությունյանը որտեղ է եղել, ինչ գործունեությամբ է զբաղվել»,-Արամ Հարությունյանն անդրադարձավ նաև իր ունեցվածքի հայտարարագրին :
