Ժիրայր Սեֆիլյանն ու Գեւորգ Սաֆարյանը չհրաժարվեցին իրենց պաշտպաններից
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Ժիրայր Սեֆիլյանին առաջարկեց այլ պաշտպան ընտրել, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպանի կներգրավվի: Սեֆիլյանի պաշտպաններից Տիգրան Հայրապետյանն արդեն 3-րդ նիստն է անընդմեջ չի մասնակցում դատական նիստին, հետեւաբար ամբաստանյալը պետք է նոր պաշտպան ընտրի, կամ դատարանն իր նախաձեռնությամբ այլ պաշտպան է ներգրավվելու,ասաց դատավորը:Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Հայրապետյանը: 1 ժամ տվեց՝ Սեֆիլյանին որոշում կայացնելու: Ամբաստանյալ Գեւորգ Սաֆարյանը նույնպես հայտարարեց, որ իր պաշտպանը լինելու է միայն Տիգրան Եգորյանը: Նշենք, որ ըստ դատավորի, Եգորյանն արդեն 4-րդ նիստն է՝ չի ներկայանում: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանը նույնպես չհրաժարվեց իր պաշտպանից՝ Արայիկ Պապիկյանից:
