Լեգիտիմացնել Բաքվի ներխուժումը՝ Հայաստան. Փաշինյանական «շյուստրիություն»

Անվտանգության խորհուրդը այսօր քննարկել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման փաստը... Ադրբեջանական ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք՝ արևելյան տեղամասերից մեկում, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության Խորհրդի նիստում։ Այլ մանրամասներ նա չի հայտնել, չի հստակեցրել՝ երբ, որտեղ և ինչ հանգամանքներում է եղել առաջխաղացումը։ Միայն նշել է, որ այդ հարցը Անվտանգության խորհրդում քննարկվում է դեռ երեկվանից։ «Երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին», - ասել է Փաշինյանը:

Ապա, նա տեղեկացրել է պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանին հեռացնելու և այդ պաշտոնում Սուրեն Պապիկյանին նշանակելու մասին, ընդգծելով, որ այդ որոշումը կայացրել է «երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում»:

Ուրեմն, երկրորդ օրն է՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող բախումների մասին, որոշ աղբյուրներ պնդում էին, թե ադրբեջանական զորքը առաջխաղացում է ունեցել, պաշտոնական Երևանը, սակայն, մինչև այսօր այս փաստը չէր հաստատում։ Փաշինյանն ասում է, թե Արշակ Կարապետյանին շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, միաժամանակ ընդգծում է, որ «այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա»:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Անվտանգության խորհուրդը լսել է Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, ինչից հետո, ըստ Փաշինյանի, ԱԽ անդամները պետք է վերլուծեին իրավիճակը և փորձեին «մի քանի ուղղություններով որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»:
Իսկ իրականում ինչ է տեղի ունեցել: Երեկ ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ, այսօր հայտարարեց Անվտանգության խորհուրդը՝ շեշտելով՝ բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից։ ԱԽ նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ևս դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից, սակայն նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Անվտանգության խորհուրդը հերքում է շրջանառվող լուրերը, թե ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել։ «Լուրերն իրականությանը չեն համապատասխանում», - նշում է ԱԽ-ն՝ տեղեկացնելով, որ համապատասխան մարմիններին հանձնարարել է միջադեպի պատշաճ քննություն իրականացնել:

Այսինքն, ԱԱԽ-ից ասում են՝ իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրահանգ չի տրվել, բայց չեն ասում՝ իսկ ինչո՞ւ չի Հայաստանի տարածքը պաշտպանվել, ինչպե՞ս են ադրբեջանական Զինված ուժերը հայտնվել ՀՀ տարածքում ու անցակետեր տեղակայել:
Իսկ մայիսի 12-ից ինչպե՞ս էին ադրբեջանական ստորաբաժանումները հայտնվել ՀՀ տարածքում, ու կես տարի ինչո՞ւ են նրանք մեր տարածքում:

Այս հարցերի պատասխանները չկան:

Փոխարենը մեզ կերակրում են լուրով, թե ԱԽ-ն Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա...
Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին՝ ԱԽ-ն ընդգծում է, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի տարածքում չեն գտնվում:

Այսինքն, մի կողմից՝ Մոսկվայի ու ՀԱՊԿ-ի ուշադրությունն են հրավիրում, մյուս կողմից՝ արձանագրում, որ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհները՝ «դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի տարածքում չեն գտնվում»:

Այսինքն, Փաշինյանի իշխանությունը լեգիտիմացնում է ադրբեջանական ներխուժումը:

Սա է մեր իրականությունը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3651 անգամ
Լրահոս
Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am