Մոսկվայից ասում են՝ ՀՀ սահման չկա, ուրեմն՝ Հայաստան չկա. ո՞րն է «թավիշի» պատասխանը

Կեսգիշերից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է ևս մեկ անցակետ, երեկ տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայությունը: Նրանք նաև հայտնել են, որ համապատասխանաբար հայկական կողմը «հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։ Իսկ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ»:

Հիշեցենք, որ երեք օր առաջ Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը որոշել է Գորիս-Կապան ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող` Էյվազլիի հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ադրբեջանում օգոստոսից ճանապարհի այդ հատվածում մաքսային տուրքեր է գանձում իրանցի վարորդներից։ Պաշտոնական Երևանը նաև հայտարարել է, որ մենք նույնպես ըստ անհրաժեշտության մաքսային, անձնագրային հսկողության կետեր կտեղադրենք, իսկ այդ հատվածով երթևեկող քաղաքացիներին վարչապետը հորդորում է օգտվել Կապան-Աղվանի-Տաթև-Հալիձոր-Շինուհայր Մ2 ճանապարհից, որը շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ։

ArmLur.am-ը զրուցել է ռուս վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ: Նրան հարց են ուղղել, որ հայ-ադրբեջանական սահմանին անցակետեր են տեղադրվել Ադրբեջանի կողմից և իրադրության սրման է գնում ադրբեջանական կողմը, ի՞նչ սպասել այս իրավիճակում: «Ադրբեջանը չի դադարեցրել և չի դադարեցնի Հայաստանի տարածքների փուլային էքսպասնսիան և զավթողական քաղաքականությունը: Այս պահին նրանց նպատակը Զանգեզուրն ու Նախիջևանի հետ տարածքային ամբողջականությունն է, որին էլ նրանք ցանկանում են հասնել»:

Ռուսական կողմի դիրքորոշումն այս հարցում ո՞րն է, հարցին, նա պատասխանում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածում պաշտոնական սահման չկա: Այդ պատճառով այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի գործն է: ՌԴ-ն չի կարող պաշտպանել մի սահման, որը նույնիսկ ճանաչված չէ, դելիմիտացված ու դեմարկացված չէ: Միևնույն ժամանակ նկատենք, որ Ադրբեջանի նկրտումները երբեք չեն ավարտվի, նրանք պատերազմ ցանկանում են, սակայն Հայաստանը դրան պատրաստ չէ: Պետք է արագ իրականացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց»:

Ապա նա հավելում է. «Կամ պետք է երկկողմանի լինի այդ գործընթացը, կամ էլ միակողմանի հնարավոր է սեփական ուժերով կահավորել այդ հատվածը: Կարևոր է նաև Հայաստանի խորքում ճանապարհների կառուցումը, որոնք կարող են այլընտրանք լինել: Ինչ վերաբերում է դելիմիտացիային և դեմարկացիային, ապա նկատենք, որ Երևանն անգամ պաշտոնապես ասում է, որ սահմանի պաշտոնական որոշման գործընթացը դեռ չի սկսվել և չի ընթանում: Ինչ վերաբերում է «3+3» ֆորմատին, որի մասին շատ է խոսվում, դա ընդամենը ուտոպիա է: Պետք է ժամ առաջ սկսել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ»:

Այսինքն, ինչ է ստացվում, ռուս մեկնաբանը ասում է՝ Ադրբեջանը շարունակելու է առաջանալ ՀՀ տարածքում, դա նորմալ է: Որպեսզի ավելի առաջ չգնան՝ պետք է սահմանները որոշեն:

Ինչ է տեղի ունեցել իրականում. Նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարություն չստորագրվեց, Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում չկազմակերպվեց, քանի որ որոշվեց խնայել Փաշինյանին, գործել առանց ստորագրության:

Հիմա Ադրբեջանը ինչ է անում՝ ՀՀ տարածքում սահմանազատում է իրականացնում՝ Հայաստանին կանգնեցնելով փաստի առաջ:

Սա անսպասելի՞ է Փաշինյանի իշխանության համար... Իհարկե՝ ոչ: Եթե անգամ Փաշինյանը Պաշտպանության նախարար փոխի, իբր նա է պատասխանատուն տեղի ունեցածի՝ սա շարունակական գործընթաց է լինելու, Ադրբեջանն իր պատկերացրած սահմաններն է գծում, անկախ նրանից, թե ով է ՀՀ-ում պաշտպանության նախարար:

Ընդ որում, ռուս մեկնաբանը, ինչպես ԼՂ-ում պատերազմի դեպքում էին ասում, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչված չէ, հետևաբար Ռուսաստանը չէր կարող ներգրավել 44-օրյա պատերազմում, հիմա փաստորեն, ռուս մեկնաբանը ասում է Ռուսաստանը չի կարող օգնել Հայաստանին, քանի որ Հայաստան պետության սահմանները որոշված չեն:

Իսկ կարո՞ղ է Հայաստան պետություն էլ չկա՞...

Իսկ Ռուսաստանը ո՞ր Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, որին համաձայնագրերով է պարտավոր պաշտպանել: Թե հիմա էլ ՀՀ պաշպանության համար սահմաններն են պակասում...

Բայց այս ամենում իհարկե, կարևոր է, թե Հայաստանի ներքաղաքական դաշտի արձագանքը ո՞րը պետք է լինի: Լինելո՞ւ է համախմբում ընդդեմ Հայաստանի պետության տարածքների օտարման: Փաշինյանի իշխանությունների պլանները ձախողող լինելո՞ւ է, քաղաքական դաշտը համախմբվելո՞ւ է, թե՞ ոչ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5070 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am